Հոլիվուդյան փառքի ծառուղի
Հոլիվուդյան փառքի ծառուղին (անգլ.`Hollywood Walk of Fame) Հոլիվուդյան պողոտայի և Վայն սթրիթ փողոցի երկու կողմերում գտնվող մայթերի շարան է: Մայթերի վրա գտնվում են աստղեր, որոնք նվիրվում են այն հայտնի անձնավորություններին, ովքեր մեծ ձեռքբերումներ են ունեցել կինոյի, հեռուստատեսության, երաժշտության, ռադիոյի և թատրոնի ասպարեզներում: Աստղեր են շնորհվում ոչ միայն իրական մարդկանց այլ նաև գեղարվեստական կերպարների:
Ըստ NPO Plog Research կոչվող շուկայական հետազոտություն կատարող ֆիրմայի 2003թ.-ի զեկույցի` փառքի ծառուղին տարեկան իր մոտ է գրավում 10 միլիոն զբոսաշրջիկների
Նկարագրում [խմբագրել]
Փառքի ծառուղին ընդհանուր առմամբ ձգվում մոտ 3 կիլոմետր:
1.8 մետր ընդմիջումներով մայթերի վրա շարված են մոտ 2400 աստղ: Բուն մայթը պատրաստված է իտալական տեռացո կոչվող կերամիկական շինանյութի մուգ ածխագույն տեսակից, իսկ աստղերը` վարդագույն տեռացոյից: Աստղերի մեջ գտնվում են հատուկ տարբերանշանները, որոնք ցույց են տալիս տվյալ անձի գործունեության բնագավառը: Դրանք էլ պատրաստված են բրասս կոչվող մետաղից (չշփոթել բրոնզի հետ): Տարբերանշաններն ունեն հետևյալ տեսքը.
-
Դասական տեսախցիկ - ներկայացնում է կինոյի բնագավառը
Ալեհավաքով հեռուստացույց - ներկայացնում է հեռուստատեսության բնագավառը
Ձայնապնակ - ներկայացնում է երաժշտության բնագավառը
Ռադիո միկրոֆոն - ներկայացնում է ռադիոյի բնագավառը
Կատակերգության և ողբերգության դիմակներ - ներկայացնում է թատրոնի բնագավառը (ավելացվել է 1984թ.ին)