Բրայան դե Պալմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Բրայան դե Պալմա
Բրայան Ռասել դե Պալմա
Brian Russell De Palma
Brian De Palma (Venice 2007).jpg
Ընդհանուր տեղեկություններ

Բնօրինակ անուն ազգանուն

Բրայան Ռասել դե Պալմա
Brian Russell De Palma
Ծնվել է սեպտեմբերի 11, 1940 (1940-09-11) (74 տարեկան)
Նյուարկ, Նյու Ջերսի ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Գործունեության տարիներ 1960-այժմ
Ոճ(եր) Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ամուսին Դարնել Գրեգորիո դե Պալմա
(ամուսնալուծված)
(1 երեխա),
Գեյլ Էն Հարդbr> (ամուսնալուծված)
(1 երեխա),
Նենսի Ալեն
(ամուսնալուծված)
Մասնագիտացում Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր, Մոնտաժոր, Օպերատոր, Դերասան
IMDb ID 0000361
ԿինոՊոիսկ ID 7982

Բրայան դե Պալմա (անգլ.՝ Brian De Palma; 1940թ. սեպտեմբերի 11, Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել]

Ավարտել է Friend’s Central School դպրոցը, այնուհետև ընդունվել է Կոլումբիային համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Երեք անգամ ամուսնացած է եղել, Նենսի Ալենի, Հեյլ Աննե Հարդի (աղջիկ Լոլիտա, ծնված 1991 թ.) և Դարնելլ Գրեգորրիո-դե Պալմայի (աղջիկ Փայպեր, ծնված 1996 թ.) հետ։

Իր առաջին կարճամետրաժ ֆիլմերը սկսել է նկարել դեռ ուսանող ժամանակից։ «Հարսանեկան երեկույթ», «Ողջույն», «Ողջույն, մայրիկ!» ֆիլմերում նկարահանվել է այն ժամանակ դեռ քիչ հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն։ 1976 թվականին էկրանավորել է Սթիվեն Քինգի «Քերրի» վեպը այն ժամանակ սկսնակ դերասան Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ, որը փաստորեն իր առաջին ամենանշանավոր ֆիլմն էր և որը ունեցավ դրամարկղային հաջողություն։ 1983 թվականին Օլիվեր Սթոունի սցենարով նկարահանել է Հովարդ Հոուքսի ֆիլմի ռիմեյքը «Սպիով դեմքը»՝ Ալ Պաչինոյի գլխավոր դերակատարմամբ։ Հենց այդ ֆիլմը մեծ ճանաչում բերեց Բրայան դե Պալմային ամբողջ աշխարհում։ Ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 2008 թվականին ընդգրկվեց Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում որպես գանգստերական ֆիլմերի 10-րդ տեղում, իսկ 1932 թվականին նկարահանված «Սպիով դեմքը» ֆիլմը նույն ցանկում 6-րդն է։

Ֆիլմեր[խմբագրել]

  • «Իկարոս» - 1960
  • «660124.IBM քարտի պատմությունը» - 1961
  • «Վոտանի աթրնացումը» - 1962
  • «Ջեննիֆեր» - 1964
  • «Կամրջային ժամանակահատված» - 1965
  • «Ցույց տուր ինձ մեծ քաղաք և ես քեզ ցույց կտամ մեծ բանկ» - 1966
  • «Զգայուն աչքը» - 1966
  • «Սպանություն ա լյա Մոդ» - 1968
  • «Ողջույն» - 1968
  • «Հարսանեկան երեկույթ» - 1969
  • «Դիոնիսոս» - 1970
  • «Ողջույն, մայրիկ!» - 1970
  • «Պետք է իմանալ, թե որտեղ է քո ճագարը» - 1972
  • «Քույրեր» - 1973
  • «Դրախտի ուրվականը» - 1975
  • «Քերրի» - 1976
  • «Կատաղություն» - 1976
  • «Ցասում» - 1978
  • «Տնական ֆիլմեր» - 1980
  • «Ածելի» - 1980
  • «Ծակում» - 1981
  • «Սպիով դեմքը» - 1983
  • «Մարմնի երկվորյակ» - 1984
  • «Խաբեբաները» - 1986
  • «Անձեռնմխելիները» - 1987
  • «Պատերազմի կորուստները» - 1989
  • «Փառասիրության խարույկ» - 1990
  • «Կաինի դաստիարակությունը» - 1992
  • «Կառլիտոյի ուղին» - 1993
  • «Առաքելությունն անիրագործելի է» - 1996
  • «Օձի աչքերը» - 1998
  • «Առաքելություն դեպի Մարս» - 2000
  • «Ճակատագրական կինը» - 2002
  • «Սև խոլորձ» - 2006
  • «Առանց քաղաքավարության կանոնները հաշվի առնելու» - 2007

2012 թվականին սպասվում է «Անձեռնմխելիները.Կապոնեի դառնալը» ֆիլմը։

Առավել նշանավոր ֆիլմերն են

Արտաքին հղումներ[խմբագրել]