Ջոն Վոյթ
| Ջոն Վոյթ | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնագիր ԱԱՀ | Jonathan Vincent Voight | ||||||||||
| Հասակը` | 191 սմ | ||||||||||
| Ծնվել է` | դեկտեմբերի 29, 1938 | ||||||||||
| Ծնվելու վայր` | Յոնկեր, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ | ||||||||||
| Ազգություն` | |||||||||||
| Մասնագիտություն | դերասան | ||||||||||
| Ակտիվ շրջան | 1955–այժմ | ||||||||||
| Ժանրեր | Դրամա, Մարտական, Թրիլեր |
||||||||||
| Ընտրանի | "Խաղ ուրիշի օրենքներով", "Ազգի գանձերը", "Պետության թշնամին" |
||||||||||
| Ամուսին(ներ) | Լաուրի Պիտերս (1962–1967) Մարշելին Բերտրան (1971–1980) |
||||||||||
| Երեխա(ներ) | Ջեյմս Հեվեն, Անջելինա Ջոլի | ||||||||||
| Պարգևներ և մրցանակներ` | 1 Օսկար, 3 Ոսկե Գլոբուս | ||||||||||
| էջ IMDb-ում | ID 0000685 | ||||||||||
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 515 | ||||||||||
|
|||||||||||
Ջոն Վոյթ (անգլ.՝ Jon Voight, դեկտեմբերի 29, 1938, Յոնկեր, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ), ամերիկացի դերասան, հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի հայրը:
Կենսագրություն և կարիերա [խմբագրել]
Ջոն Վոյթը (իսկական անուն ազգանունը` Ջոնաթան Վինսենթ Վոյթ) ծնվել է 1938 թվականին ԱՄՆ-ում, Նյու Յորք նահագի Յոնկերս քաղաքում: Սովորել է Վաշինգտոնի կաթոլիկ համալսարանում գեղեցիկ արվեստների ֆակուլտետում: 1960 թվականին համալասարանը ավարտելուց հետո ընդունվում է Նյու Յորքի «Neighborhood Playhouse» դպրոց ստուդիան:
Կարիերայի սկզբում նկարահանվել է մյուզքիլներում, խաղացել թատրոնում, նկարահանվել հեռուստատեսությունում: 1967 թ. պարգևատրվել է «Աշխարհի Թատրոն» մրցանակով Թոնի Գիլրոյի «Այս սեզոնի այս ամառը» պիեսի համար: Դրանից հետո նրան հրավիրել են հեռուստատեսություն, որտեղ նա մեծ ճանաչում է բերում, նկարահանվելով «Մերկ քաղաք» և «Պահապանները» սերիալներում:
Կինոյում նորամուտը կայացել է 1967 թ. և արդեն 2 տարի անց «Կեսգիշերային կովբոյ» ֆիլմում խաղացած դերի համար ստանում է մի շարք հեղինակավոր մրցանակներ, իսկ 1978 թ. «Վերադարձ տուն» ֆիլմի համար ստանում է «Օսկար»:
Ջոն Վոյթը 2 անգամ ամուսնացած է եղել, 1962 թվականին Լաուրի Պիտերսի հետ, ամուսնալուծվել է 1967 թվականին: Երկրորդ անգամ ամուսնացել Մարշելին Բերտրանի հետ 1971 թվականին և միասին ապրել են մինչև 1978 թ.: Երկորդ ամուսնությունից ունեցել է 1 տղա և 1 աղջիկ, դերասան, պրոդյուսեր Ջեյմս Հեվեն և Հոլիվուդյան գերաստղ Անջելիան Ջոլի:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում, որոնցից են
| տարի | ֆիլմ | բնօրինակ անվանում | դեր |
|---|---|---|---|
| 2008 | «Հպարտություն և փառք» | Pride and Glory | Ֆրենսիս Թերնի |
| 2007 | The Uninvited | Բոնիլլա | |
| «Ազգի գանձերը. Գաղտնիքների գիրքը» | National Treasure: Book of Secrets | Պատրիկ Գեյթս | |
| «Բրաթց» | Bratz | ||
| «Տրանսֆորմերները» | Transformers | Ջոն Քելլեր | |
| 2006 | «Սեպտեմբերյան առավոտ» | September Dawn | Ջեյկոբ Սամուելսոն |
| «Խաղ ուրիշի կանոններով» | Glory Road | Ադոլֆ Ռապ | |
| 2005 | «Հովհաննես Պողոս II Պապ» | Pope John Paul II | Պապ Հովհաննես Պողոս II/Արքա Վոյթիլա |
| 2004 | «Հինգ հոգի, ում կհանդիպես երկնքում» | The Five People You Meet in Heaven | Էդվարդ «Էդդի» |
| «Ազգի գանձերը» | National Treasure | Պատրիկ Գեյթս | |
| Սուպերերեխաները | SuperBabies: Baby Geniuses 2 | Բիլլ Բիսկան/Քեյն | |
| «Մանջուրական թեկնածուն» | The Manchurian Candidate | սենատոր Թոմաս Ջորդան | |
| «Շուն կարատեիստը» | The Karate Dog | Համիլտոն Քեյջ | |
| 2003 | «Գանձ» | Holes | Մարիոն Սևիլլո |
| 2001 | «Ալի» | Ali | Հովարդ Քոսել |
| «Ապստամբություն» | Uprising | Գուրգեն Ստրուպ | |
| «Ջեքը և բակլայի ծառը. Ճշմարտանման պատմություն» | Jack and the Beanstalk: The Real Story | Սիգգի | |
| «Օրինակելի արուն» | Zoolander | Լարրի Զուլանդեր | |
| «Լարա Քրոֆթ. Գերեզմանների հափշտակողը» | Lara Croft: Tomb Raider | Լորդ Ռիչարդ Քրոֆթ | |
| «Պեռլ Հարբոր» | Pearl Harbor | նախագահ Ֆրանկլին Ռուզվելտ | |
| 1999 | |||
| «Ֆլանդրյան շունը» | A Dog of Flanders | Միշել Լա Գրանդ | |
| «Նոյի տապանը» | Noah’s Ark | Նոյ | |
| «Ուսանողական թիմ» | Varsity Blues | մարզիչ Բադ Քիլմեր | |
| 1998 | «Պետության թշնամին» | Enemy of the State | Թոմաս Բրայան Ռեյնոլդս |
| «Գեներալ» | The General | Նեդ Քեննի | |
| «Միջնորդը» | The Fixer | Ջեք Քիլլորան | |
| 1997 | «Տղաները մնում են տղաներ» | Boys Will Be Boys | Պալլադինո |
| «Բարեգործը» | The Rainmaker | Լեո Ֆ. Դրամոնդ | |
| «Առավել վտանգավոր հանցագործ» | Most Wanted | գեներալ Ադամ Վուդվարդ | |
| «Շրջադարձ» | U Turn | Բլինդ Ման | |
| «Անակոնդա» | Anaconda | Պոլ Սարոն | |
| «Ռոուզվուդ» | Rosewood | Ջոն Ռայթ | |
| 1996 | «Առաքելությունն անիրագործելի է» | Mission: Impossible | Ջիմ Ֆելպս |
| 1995 | «Անագե զինվորիկը» | The Tin Soldier | Յարիկ |
| «Հակամարտություն» | Heat | Նեյթ | |
| «Կովբոյը կալանքի տակ» | Convict Cowboy | Ռու Վեստոն | |
| 1993 | «Վերադարձ դեպի Լոնսամ Դավ» | Return to Lonesome Dove | Վուդրո Սելլ |
| 1992 | «Ծիածանի ռազմիկը» | The Rainbow Warrior | Պիտեր Ուիլկոքս |
| «Վերջինը ցեղից» | The Last of His Tribe | պրոֆեսոր Ալֆրեդ Քրոբեր | |
| 1991 | «Չեռնոբիլ. Վերջին զգուշացում» | Чернобыль: Последнее предупреждение | դոկտոր Ռոբերտ Գեյլ |
| 1989 | «Հավերժություն» | Eternity | Էդվարդ, Ջեյմս |
| 1986 | «Անապատի ծաղիկը» | Desert Bloom | Ջեք Քիսմոր |
| 1985 | «Փախստական գնացքը» | Runaway Train | Օսկար «Մաննի» Մանհեյմ |
| 1983 | «Սեղան հինգ հոգու համար» | Table for Five | Ջ. Պ. Տաննեն |
| 1982 | «Ելքի որոնումներում» | Lookin' to Get Out | Ալեքս Կովաչ |
| 1979 | «Չեմպիոն» | The Champ | |
| 1978 | «Վերադարձ տուն» | Coming Home | Լյուկ Մարտին |
| 1975 | «Խաղի վերջը» | End of the Game | |
| 1972 | «Ազատում» | Deliverance | Էդ |
| 1970 | «Որս-22» | Catch-22 | լեյտենանտ Միլո Մինդերբինդեր |
| 1969 | «Կեսգիշերային կովբոյը» | Midnight Cowboy | Ջո Բաք |
| 1967 | «Անվախ Ֆրենկը» |
Մրցանակներ [խմբագրել]
Ընդհանուր թվով ստացել է մոտ 20 մրցանակ, ներկայացված է եղել ևս 20-ի, որոնց թվում
- 1 անգամ ստացել է Օսկար Լավագույն դերասան անվանակարգում, ներկայացված է եղել ևս 3 անգամ
- 9 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 3-ը
- 1 անգամ ստացել է Կաննի կինոփառատոնի մրցանակ
- 1 BAFTA
- 2 անգամ ներկայացվել է Էմմիի և այլն:
5 անգամ ներկայացվել է նաև Ոսկե Ազնվամորի հակամրցանակի: