Դասթին Հոֆման
| Դասթին Հոֆման | |
|---|---|
դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Dustin Hoffman |
| Ծննդյան օր՝ | օգոստոսի 8, 1937 |
| Ծննդավայր՝ | Լոս Անջելես, ԱՄՆ |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1967-ից մինչ օրս |
| Պարգևներ և մրցանակներ՝ | 2 Օսկար (1979, 1988), 6 Ոսկե Գլոբուս, 3 BAFTA |
| Կայք՝ | պաշտոնական կայք |
Դասթին Հոֆման (անգլերեն՝ Dustin Lee Hoffman, իսկական անուն ազգանունը` Դասթին Լի Հոֆման, օգոստոսի 8, 1937, Լոս Անջելես) ամերիկացի հայտնի դերասան:
Նկարահանվել է ամերիկյան նշանավոր շատ ռեժիսորների հայտնի ֆիլմերում: Դասթին Հոֆմանը իր խաղացած դերերով արժանի է կոչվելու բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն դերասաններից մեկը: Հատկապես տպավորիչ են նրա խաղացած հոգեբանական, մելոդրամիկ բարդ դերերը:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Դասթին Լի Հոֆմանը ծնվել է 1937 թվականի Լոս-Անջելեսում (նրան կոչել են Դասթին ի պատիվ Դասթին Ֆարնումի ամերիկյան պարող ու համր կինոյի դերասան): Նրա նախնիները Ռուսական կայսրությունից և Ռումինիայից են: Մի առիթով Հոֆմանը ասել է, որ նրանք թերևս աթեիստներ են եղել[1]: Հայրը` Գարրի Հոֆմանը (մահացել է 1946 թ.) աշխատել է Columbia Pictures ընկերությունում, տարբեր մասնագիտություններով` բեմադրող նկարիչի օգնական, դեկորացիաների ձևավորող, ռեկվիզիտոր և այլն: Փորձել է նաև բացել սեփական բիզնես` «Harry Hoffman Furniture Company» կահույքի արտադրամասը, սակայն անհաջող[2], ապա աշխատել է կահույքի վաճառքի գործակալ: Մայրը` Լիլլան, ջազային դաշնակահարուհի էր (1909—1981):
Դասթինը ընտանիքում երկորդ երեխան էր: Մեծ եղբայրը` Ռոնալդը, հաջողակ փաստաբան և էկոնոմիստ էր: Մայրը Դասթինին երաժշտության դասեր է տվել երբ նա 5 տարեկան էր: Նա նույնիսկ ուզում էր դառնալ ջազ երաժիշտ: Արդեն դպրոցից սկսած նա հետաքրքրվում է թատրոնով և կինոյով: 1995 թվականին ավարտելով Լոս Անջելեսի դպրոցը ընդունվում է Սանտա-Մոնիկայի երկամյա ուսուցմամբ քոլեջը: Մեկ տարի անց կիսատ թողնելով այնտեղ ուսումը սկսում է հաճախել ԱՄՆ-ի ամենահին պետական թատրոններից մեկի` «Pasadena Playhouse» դերասանական կուրսերին:
[խմբագրել] Անձնական կյանք
Դասթին Հոֆմանը երկու անգամ է ամուսնացել:
Նրա առաջին կինը Էնն Բյոռնն էր (ծն. 1943 թ.), նրանք ամուսնացել են 1969 թվականին մայիսի 4-ին: Նրանք ունեցել են երկու աղջիկ` Կարինը (ծն. 1966, մինչև օրինական ամուսնությունը), ով հետագայում որդեգրվել է Հոֆմանի կողմից և Ջենը (ծն. 1970): Նրանց համատեղ ամուսնական կյանքը կարելի է ասել չի ստացվում և 1980 թվականի հոկտեմբերի 6-ին ամուսնալուծվում են:
Ամուսնալուծությունից մի քանի օր անց` 1980 թվականի հոկտեմբերի 12-ին, Հոֆմանը ամուսնանում է փաստաբան Լայզա Գոտտսգենի հետ: Նրան ունեցել են 4 երեխա` Ջեկոբ Էդուարդս (1981), Ռեբբեկա (1983), Մաքսվելլ Գեոֆրի (1984) և Ալեքսանդրա Լիդիա (1987):
Դերասանը ընկերական մոտիկ կապերի մեջ է հայտնի դերասաններ Ուորեն Բիթիի, Ռոբերտ Դյուվալի և իր ուսանողական ընկեր Ջին Հեքմենի հետ:
[խմբագրել] Քաղաքականություն
Դասթին Հոֆմանը ունի լիբերալ հայացքներ: Նա երկար ժամանակ աջակցում էր ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությանը և անկախ թեկնածու Ռալֆ Նեյդերին[3]:
1997 թվականին Հոլիվուդի մի քանի այլ աստղերի ու հայտնի կինոդեմքերի հետ ստորագրում է գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոլին ուղղված բաց նամակ, որը տպագրվում է «International Herald Tribune» թերթում: Նամակը վերաբերվում էր Գերմանիայի Սաենտոլոգիայի կրոնական ուղղության հետևորդների իրավունքների պաշտպանությանը[4].
[խմբագրել] Ֆիլմագրություն
Սկզբնականում շրջանում խաղացել է հեռուստաֆիլմերում, սկսած 1961 թվականից, իսկ կինոյում առաջին դերը 1967 թվականին «Վագրի ելքը» ֆիլմում էր, իսկ նույն տարում նրա մասնակցությամբ «Շրջանավարտը» ֆիլմը լուրջ հաջողություն ունեցավ: Ընդհանուր թվով խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, 5 ֆիլմի պրոդյուսեր է:
Առավել նշանավորներ ֆիլմերն են.
[խմբագրել] Մրցանակներ
52 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 25-ի:
Դրանց թվում`
- 2 Օսկար - «Կրամերն ըննդեմ Կրամերի» և «Անձրևի մարդը» ֆիլմերի համար Օսկար լավագույն դերասանի համար
- 6 «Ոսկե Գլոբուս»
- 5 «BAFTA»
- 1 «Սեզար»
- 4 Դավիթ դի Դոնատելլո
- 1 «Էմմի (մրցանակ)»
- Բեռլինի, Սան Ֆրանցիսկոյի և Չիկագոյի կինոփառատոնների մեկական մրցանակ և այլն
[խմբագրել] Արտաքին հղումներ
- IMDb-ում էջ
- Դասթին Հոֆմանի կենսագրություն
- top10films կայքում
- Դասթին Հոֆմանը kinopoisk կայքում
- Դասթին Հոֆմանի մասին film.ru կայքում
- հարցազրույց Դասթին Հոֆմանի հետ