Ֆրեդրիկ Մարչ
| Ֆրեդրիկ Մարչ | |
|---|---|
Ֆրեդրիկ Մարչը 1939 թ. (Կառլ Վան Վեխտենի լուսանկար) |
|
| Բնագիր ԱԱՀ | Ernest Frederick McIntyre Bickel |
| Ծնվել է` | օգոստոսի 31, 1897 |
| Ծնվելու վայր` | Ռասին, Վիսկոնսին, ԱՄՆ |
| Վախճանվել է` | Լոս Անջելես, ԱՄՆ |
| Վախճանի օր` | ապրիլի 14, 1975 (77 տարեկան) |
| Մասնագիտություն | դերասան |
| Ակտիվ շրջան | 1921-1973 |
| Ամուսին(ներ) | Էլլիս Բեյքեր (1921-1927) Ֆլորենս Էլդրիջ (1927-1975) |
| էջ IMDb-ում | ID 0545298 |
Ֆրեդրիկ Մարչ (անգլ.՝ Fredric March, օգոստոսի 31, 1897 Վիսկոնսին, ԱՄՆ- ապրիլի 14, 1975, Լոս Անջելես), կինոյի և թատրոնի ամերիկացի դերասան, խաղացել է 85-ից ավելի ֆիլմերում, Օսկարի կրկնակի դափնեկիր:
Բովանդակություն |
Կենսագրություն և կարիերա [խմբագրել]
Ֆրեդրիկ Մարչը (լրիվ անուն ազգանուն` Էռնեստ Ֆրեդերիկ Մակինտայր Բիկել) ծնվել է 1897 թվականին ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում, Քորի Բրաուն Մարչերի և Ջոն Ֆ. Բիկելի ընտանիքում: Սովորել է Ուիսլոուի նախնական կրթության դպրոցում, ապա Ռեյսինսկի ավագ դպրոցում և Վիսկոնսին-Մեդիսոնյան համալասարանում: Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել բանկում, սակայն թողնում է այդ աշխատանքը և սկսում է զբաղվել դերասանական կարիերայով:
Սկսած 1920-ական թթ.-ից Ֆրեդրիկ Մարչ կեղծանունով նկարահանվում է ֆիլմերում` խաղալով երկրորդական դերեր: 1926 թվականից սկսած դերեր է ստանում նաև Բրոդվեյում բեմադրվող թատերական ներկայացումներին և շուտով պայմանագիր է կնքում Paramount Pictures կինոընկերության հետ:
Առաջին նշանավոր դերը, որի համար նա ներկայացվեց Օսկարի «Բրոդվեյի թագավորական ընտանիքը» (The Royal Family of Broadway) ֆիլմն էր: Իսկ արդեն 1932 թվականին ստացավ Օսկար հայազգի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի «Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը» ֆիլմում դերի համար: Դրանից հետոս Մարչը նկարահանվում է հայտնի պիեսների հիման վրա նկարահանված ֆիլմերում «Կյանքի պլաններ» (Design for Living, 1933), «Մահը արձակուրդ է վերցնում» (Death Takes a Holiday, 1934), «Մերժվածները» (Les Misérables, 1935), «Դժբախտ Էնթոնի» (Anthony Adverse, 1936), «Աստղ է ծնվել» (A Star is Born, 1937) և այլն:
Մարչը մեկն էր իր ժամանակի այն դերասաններից, ովքեր հրաժարվեցին կինոստուդիաների հետ կնքել երկարատև պայմանագիր, ցանկանալով իրենք ընտրել իրենց դերերը: 1937 թվականին նա վերադառնում է Բրոդվեյ, խաղալով ներկայացումների մեջ: Այնտեղ Մարչին մեծ հաջողություն բերեց Տորնտոն Ուայլդերի պիեսի հիման վրա բեմադրված «Մահից մազ կախված» (The Skin of Our Teeth) ներկայացումը: Նա երկու անգամ արժանացել է թատրոնի Տոնի մրցանակի` 1947 թվականին Ռուտ Գորդոնի «Շատ տարիներ առաջ» (Years Ago) և 1957 թվականին Յուջին Օ'Նիլի «Երկար օրը գնում է դեպի գիշեր» (Long Day’s Journey Into Night) ներկայացումների համար: Այդ տարիներին նա միաժամանակ նկարահանվում է նաև ֆիլմերում որոնցից են «Ես ամուսնացել եմ կախարդի հետ» (I Married a Witch, 1942) և «Անտառի մյուս մաս» (Another Part of the Forest, 1948), իսկ «Մեր կյանքի լավագույն տարիները» (1946) ֆիլմի համար նա ստանում է երկրորդ Օսկարը: Ֆրեդրիկ Մարչի ուշ շրջանի հայտնի ֆիլմերից են` «Վաճառողի մահը» (Death of a Salesman, 1951), «Կժառանգես փոթորիկը» (Inherit the Wind, 1960) և «Սառույցի վաճառողը գալիս է» (The Iceman Cometh, 1973):
Ֆրեդրիկ Մարչը արժանացել է աստղի Հոլիվուդյան Փառքի Ծառուղում (1616 Vine Street): Մահացել է 1975 թվականին Լոս Անջելեսում:
Ֆիլմագրություն [խմբագրել]
Ֆրեդրիկ Մարչը խաղացել է 86 ֆիլմում, որոնցից առավել նշանավոր են`
| տարի | ֆիլմ | ռեժիսոր | խաղըկներներ |
|---|---|---|---|
| 1921 | «Մեծ արկածներ» | Քենեթ Վեբ | Լայոնել Բերիմոր |
| 1930 | «Քրքիջ» | Մոնտա Բելլ | |
| 1930 | «Բրոդվեյի թագավորական ընտանիքը» | Ջորջ Կյուկոր Կիրիլ Գարդներ |
|
| 1931 | «Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը» | Ռուբեն Մամուլյան | |
| 1931 | «Հարգում սիրահարների մեջ» | Դորոտի Էրզներ | Ջինջեր Ռոջերս Կլոդետ Կոլբեր |
| 1932 | «Սմիլինի միջով» | Սիդնի Ֆրանկլին | Նորմա Շիրեր Լեսլի Հովարդ |
| 1932 | «Խաչի նշանը» | Սեսիլ Բլաունտ դե Միլլ | Չառլզ Լոուտոն Կլոդետ Կոլբեր |
| 1933 | «Այս գիշերը մերն է» | Ստյուարտ Ուոքեր | Կլոդետ Կոլբեր |
| 1933 | «Արծիվներ և Բազեներ» | Ստյուարտ Ուոքեր | Քերի Գրանտ |
| 1933 | «Կյանքի պլաններ» | Էռնստ Լյուբիչ | Գերի Կուպեր |
| 1934 | «Մահը արձակուրդ է վերցնում» | Միտչել Լեսսեն | |
| 1934 | «Մենք ապրում ենք նորից» | Ռուբեն Մամուլյան | |
| 1935 | «Մերժվածները» | Ռիչարդ Բոլեսլավսկի | Չառլզ Լոուտոն |
| 1935 | «Աննա Կարենինա» | Կլարենս Բրաուն | Գրետա Գարբո |
| 1935 | «Խավար հրեշտակը» | Սիդնեյ Ֆրանկլին | |
| 1936 | «Մերի Շոտլանդացին» | Ջոն Ֆորդ | Քեթրին Հեփբորն |
| 1936 | «Դժբախտ Էնթոնի» | Մերվին Լեռոյ | Օլիվիա դե Հեվիլլենդ Ակիմ Թամիրով |
| 1937 | «Աստղ է ծնվել» | Ուիլյամ Ուելլման | Ջանեթ Գեյնոր |
| 1937 | «Ոչ մի սուրբ բան» | Ուիլյամ Ուելլման | |
| 1938 | «Քամիների առևտրականները» | Թեյ Հարնետ | Թոմաս Միտչել |
| 1940 | «Սյուզան և Աստված» | Ջորջ Կյուկոր | Ջոան Քրոուֆորդ |
| 1942 | «Ես ամուսնացել եմ կախարդի հետ» | Ռենե Կլեր | |
| 1946 | «Մեր կյանքի լավագույն տարիները» | Ուիլյամ Ուայելր | |
| 1948 | «Անտառի մյուս մաս» | Մայքլ Գորդոն | |
| 1951 | «Վաճառողի մահը» | Լասլո Բենեդեկ | |
| 1953 | «Մարդը պարանի վրա» | Էլիա Կազան | Գլորիա Գրեհեմ |
| 1954 | «Սենյակ պետերի համար» | Ռոբերտ Ուայզ | Ուիլյամ Հոլդեն Բարբարա Սթենվիկ |
| 1954 | «Կամուրջ Տոկո Ռիի մոտ» | Մարկ Ռոբսոն | Ուիլյամ Հոլդեն Միկկի Ռունի Գրեյս Քելլի |
| 1955 | Հուսալքության ժամեր | Ուիլյամ Ուայլեր | Համֆրի Բոգարտ Արթուր Քենեդի |
| 1956 | «Ալեքսանդր Մեծ» | Ռոբերտ Ռոսսեն | Ռիչարդ Բարթոն |
| 1959 | «Գիշերվա կեսին» | Դելբերտ Մանն | Քիմ Նովակ |
| 1960 | «Կժառանգես փոթորիկը» | Սթենլի Կրամեր | Սփենսեր Թրեյսի Ջին Քելլի |
| 1960 | «Ալտոնայի մենակյացները» | Վիտորիո Դե Սիկա | Սոֆի Լորեն Մաքսիմիլլիան Շելլ |
| 1964 | «Յոթ օր մայիսին» | Ջոն Ֆրանկենհայմեր | Քըրք Դուգլաս Բերտ Լանկաստեր Ավա Գարդներ |
| 1967 | «Հոմբրե» | Մարտին Ռիտ | Փոլ Նյուման |
| 1973 | «Սառույցի վաճառողը գալիս է» | Ջոն Ֆրանկենհայմեր | Լի Մարվին Ջեֆ Բրիջես |
Մրցանակներ [խմբագրել]
Ընդհանուր թվով ստացել է 8 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 12-ի, որոնց թվում
- 5 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2-ը Օսկար լավագույն դերասանի համար - «Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը» և «Մեր կյանքի լավագույն տարիները»
- 3 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 1-ը
- Վենետիկի կինոփառատոնի 3 մրցանակ
- 2 Տոնի մրցանակ
- 2 անգամ ներկայացվել է Էմմի մրցանակի
- 3 անգամ ներկայացվել է BAFTA-ի
- 1-ական անգամ ստացել է Բեռլինի կինոփառատոնի և Դավիդ դի Դոնատելլո մրցանակ