Ակիմ Թամիրով
| Ակիմ Թամիրով | |
|---|---|
դերասան |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Аким Тамиров |
| Ծննդյան օր՝ | հոկտեմբերի 29, 1899 |
| Ծննդավայր՝ | Թբիլիսի, Ռուսական կայսրություն |
| Վախճանի օր՝ | սեպտեմբերի 17, 1972 |
| Վախճանի վայր՝ | Պալմ Սփրինգս, Կալիֆորնիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | |
| Աշխատանք՝ | 1932-1972 |
| Ամուսին՝ | Թամարա Շեյն |
| Պարգևներ և մրցանակներ՝ | 1 Ոսկե Գլոբուս |
| Կայք՝ | IMDb-ում էջ |
Ակիմ Թամիրով (ռուս.՝ Аким Михайлович Тамиров, անգլերեն՝ Akim Tamiroff, հոկտեմբերի 29, 1899, Թբիլիսի, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 17, 1972, Պալմ Սփրինգս, Կալիֆորնիա, ԱՄՆ), ազգությամբ հայ[1] ամերիկացի դերասան:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն և կարիերա
Ակիմ Թամիրովը ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 29-ին Թբիլիսիում: Դերասանական կրթությունը ստացել է Մոսկվայի Գեղարվեստական Թատերական դպրոցում:
1923 թվականին տեղափոխվում է ԱՄՆ և շարունակում է իր դերասանական կարիերան Հոլիվուդում: Կինոյում սկսել է նկարահանվել 1932 թվականից: Սկզբում խաղացել է էպիզոդիկ դերեր: 1934 թվականից արդեն նրան վստահվել են ինչպես երկրորդական, այնպես էլ գլխավոր դերեր:
[խմբագրել] Մրցանակներ
2 անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Գեներալի մահը լուսաբացին» (1936) և «Ու՞մ համար է հնչում զանգը» (1944) Հոլիվուդյան դասական դարձած ֆիլմի համար: «Ու՞մ համար է հնչում զանգը» ֆիլմի համար ստացել է «Ոսկե Գլոբուս» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում:
1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա փառքի աստղը:
[խմբագրել] Ֆիլմագրություն
Ակիմ Թամիրովը խաղացել է մոտ 150 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, նաև սերիալներում:
Առավել նշանավոր ֆիլմերն են.
[խմբագրել] Արտաքին հղումներ
- IMDb-ում էջ
- Akim Tamiroff at WFMU
- tcmdb կայքում
- ibdb կայքում
- Ակիմ Թամիրով Katz's Film Encyclopedia
- Akim Tamiroff at Great Character Actors
- Find a Grave կայքում
- kinopoisk կայքում