Կլաուդիա Կարդինալե
| Կլաուդիա Կարդինալե | |
|---|---|
Դերասանուհի |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | |
| Ծննդյան օր՝ | 15 ապրիլի 1938 |
| Ծննդավայր՝ | Թունիս,Թունիս |
| Ամուսին՝ | Ֆրանկո Կրիստալդիի Պասկուալի Սկուտիերի |
| Երեխաներ՝ | 1 տղա, 1 աղջիկ |
Կլաուդիա կարդինալեն(ծնվ.` 15 ապրիլի, 1938թ.) իտալա-թունիսեցի դերասանուհի է, ով հանդես է եկել 60-ականների և 70-ականների եվրոպական մի շարք նշմարելի ֆիլմերում:Կարդինալեի մասնակցությամբ ֆիլմերի մեծամասնությունը կամ իտալական են, կամ էլ ֆրանսիական:Բացի այդ, նա համարվում էր 1960-ականների սեքս-խորհրդանիշը:
[խմբագրել] Կենսագրությունը
Կարդինալեն ծնվել է Թունիսի մայրաքաղաքի իտալական թաղամասում (La Goulette):
1957թ.-ին ճանաչվում է «Թունիսի ամենագեղեցիկ իտալուհի» և հրավեր ստանում մասնակցելու Վենետիկյան կինոփառատոնում:Նկարահանվել է նշանավոր իտալացի ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինիի և Լուկինո Վիսկոնտիի ֆիլմերում:
Ամուսնացած եղել է երկու անգամ. առաջին ամուսնությունը եղել է իտալացի պրոդյուսեր Ֆրանկո Կրիստալդիի հետ`1966-1975թթ.(ամուսնալուծություն):1975թ.-ից առ այսօր ապրում է իտալացի կինոռեժիսոր Պասկուալի Սկուտիերիի հետ:
Ունի 2 զավակ. առաջնեկը` Պատրիցիոն եղել է Կլաուդիայի`17 տարեկան հասակում ոմն ֆրանսիացու կողմից բռնաբարության ենթարկվելու արդյունք, քանզի նա որոշել էր չընդհատել հղիությունը, իսկ երկրորդ զավակն է Կլաուդիան, ում կենսաբանական հայրն է Սկուտիերեն:
Մասնակցել է մի շարք հասարակական գործունեությունների:
[խմբագրել] Ընտրված ֆիլմագրություն
- 1958 — Սիրո օրերը
- 1958 — Գոհա
- 1960 — Անհայտ ապստամբներ համարձակ հարձակումները
- 1960 — Գեղեցկադեմ Անտոնիան
- 1960 — Ավստեռլիցի ճակատամարտը
- 1960 — Ռոկկոն և իր եղբայրները
- 1961 — Ճամպրուկով աղջիկը
- 1961 — Առանց ճամփի
- 1961 — Առյուծներն ազատության մեջ / Les lions sont lâchés
- 1961 — Կարտուշ
- 1962 — Զառամություն
- 1963 — Բուբեի հարսնացուն
- 1963 — 8½
- 1963 — Ընձառյուշը
- 1963 — Վարդագույն հովազ
- 1964 — Փառահեղ եղջերակիրը
- 1965 — Աղոտ աստղեր
- 1966 — Պրոֆեսիոնալները
- 1966 — Կորսված ջոկատը
- 1967 — Ալիքը մի վառիր (ֆիլմ)
- 1968 — Մի անգամ վայրի արևմուտքում
- 1968 — Բվի օրը
- 1969 — Կարմիր վրանը
- 1970 — Ժերարի արկածները
- 1971 — Նավթահորուհիները / Les pétroleuses
- 1971 — Հանդիսատեսները / L’Udienza
- 1972 — Մարսելցիների խմբավորումը
- 1974 — Ընտանեկան հարմարավետ պատկերը
- 1975 — Կեսգիշերին տեղի են ունենում ամենաքաղցր երազները
- 1976 — Մեղքի համընդհանուր զգացում
- 1977 — Հաջողություն, հավիտյանս, Ամեն
- 1977 — Երկաթե նահանգապետը
- 1977 — Հիսուս Նազովրեցին
- 1978 — Կորլեոնե
- 1978 — Ատրճանակ
- 1979 — Փախուստ Աթենք
- 1981 — Սալամանդրուհին
- 1981 — Մաշկ
- 1981 — Նվերը
- 1982 — Ֆիցկարալդո
- 1984 — Հենրիխ IV
- 1987 — Սիրահարված տղամարդը
- 1989 — Ֆրանսիական հեղափոխոթյուն
- 1991 — Մայրիկ
- 1993 — Վարդագույն հովազի որդին
- 1997 — Հրե անապատը
- 2002 — Իսկ այժմ, տիկնայք և պարոնայք
- 2009 — Պարանը
- 2010 — Սինյորա Էնրիկա