8½
| Ութ ու կես Otto e mezzo |
|
| Երկիր | Իտալիա |
|---|---|
| Թվական | 1963թ. |
| Լեզու | Իտալերեն Ֆրանսերեն Անգլերեն Գերմաներեն |
| Ռեժիսոր | Ֆեդերիկո Ֆելինի |
| Պրոդյուսեր | Անջելո Ռիզոլի |
| Սցենարիստ(ներ) | Ֆեդերիկո Ֆելինի Տուլիո Պինելլի Էնիո Ֆլայանո Բրունելլո Ռոնդի |
| Դերակատարներ | Մարչելլո Մաստրոյանի Կլաուդիա Կարդինալե Սանդրա Միլո |
| Երաժշտություն | Նինո Ռոտա |
| Ընկերություն | Cineriz ստուդիա Francinex |
| Տևողություն | 138 րոպե |
| IMDb | ID 0056801 |
«8½» («Ութ ու կես», իտալերեն`«Otto e mezzo»), 1963թ.-ին ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմ: Ֆելինին նաև ֆիլմի համասցենարիստն է` Տուլիո Պինելլիի, Էնիո Ֆլայանոյի և Բրունելլո Ռոնդիի հետ: Գլխավոր դերում խաղում է Մարչելլո Մաստրոյանին` հայտնի իտալացի ռեժիսոր Գվիդո Անսելմիի դերում: Ֆիլմը նկարանաված է սև-սպիտակ ժապավենի վրա:
Ֆիլմի վերնագիրը նշանակում էր, որ դա Ֆելինիի «8,5-երորդ ֆիլմն էր», քանզի դրանից առաջ նա նկարահանել էր 6 լիամետրաժ, 2 կարճամետրաժ ֆիլմեր և ռեժիսոր Ալբերտո Լատուադայի հետ համատեղ նկարահանած մի ֆիլմ (յուրաքանչյուրը` կես ֆիլմ):
«Ութ ու կեսը» ստացել է 2 Օսկար` լավագույն օտարերկրյա ֆիլմ և լավագույն զգեստների դիզայն անվանակարգերում: Համարվելով ավանգարդ և դասական ոճի ֆիլմ, «Ութ ու կեսը» Բրիտանիայի կինոակադեմիայի կողմից 2002 թվականին դասվեց որպես բոլոր ժամանակների 3-րդ լավագույն կինոնկարը:
250 լավագույն ֆիլմերի (ըստ IMDb վարկածի) ցանկում զբաղեցնում է 191-րդ տեղը (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ):
Դերերում [խմբագրել]
| Դերասան | Դեր |
| Մարչելլո Մաստրոյանի | Գվիդո Անսելմի |
| Անուկ Էմե | Լուիզա Անսելմի |
| Սանրա Միլո | Կարլա |
| Կլաուդիա Կարդինալե | Կլաուդիա |
| Մարիո Պիսու | Մարիո Մեզաբոտտա |
| Բարբարա Ստիլ | Գլորիա Մորին |
Արտաքին հղումներ [խմբագրել]
- 8½-ը Mubi.com կայքում]