250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

250 լավագույն ֆիլմեր՝ ըստ IMDb վարկածի (անգլ.՝ IMDb Top 250), գեղարվեստական ֆիլմերի վարկանիշային ցանկ, որը կազմվում է Internet Movie Database ինտերնետային կայքի գրանցված այցելուների գնահատականների հիման վրա։ Ըստ ինտերնետի որոնողական համակարգերի հենց այս կայքը ունի ամենամեծ վարկանիշը օգտագործման տեսանկյունից և փաստորեն հենց այս ցանկն է համարվում ֆիլմերի ամենահայտնի վարկանիշային (ռեյտինգային) ցանկը։ Ի լրումն հիմնական համընդհանուր ցանկի, IMDb աղյուսակում կազմվում է նաև անհատական ֆիլմերի ցանկեր ըստ ժանրի, ըստ տասնամյակի, ըստ օգտագործողների տարիքի և սեռի։
Գոյություն ունի նաև IMDb-ի վարկանիշի 100 վատագույն ֆիլմերի ցանկ։

Հաշվարկի մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկանիշի (ռեյտինգի) հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով

բանաձևով,

որտեղ

W - վերջնական վարկանիշն է.
V - ֆիլմի օգտին տրված ձայների թիվը.
M- ձայների նվազագույն քանակը, որն անհրաժեշտ է ֆիլմը վարկանիշային ցանկում ընդգրկելու համար (2010 թվականի հունվարի համար, M = 3000).
R - ֆիլմի միջին գնահատականը (10 բալանոց սանդղակով).
C - բոլոր ֆիլմերի միջին գնահատականը (2010 թ. հունվարի դրությամբ, C = 6.9)։

Ցանկի առաջին 25 ֆիլմերը 2024 թվականի հունվարի 12-ի դրությամբ

Տեղ Ֆիլմի անվանումը Տարեթիվը Ռեժիսոր Ժանր
1 Փախուստ Շոուշենկից 1994 Ֆրենկ Դարաբոնտ դետեկտիվ, դրամա
2 Կնքահայրը 1972 Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա գանգստերական, դրամա
3 Մռայլ ասպետը 2008 Քրիստոֆեր Նոլան թրիլեր, դրամա
4 Կնքահայրը 2 1974 Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա գանգստերական, դրամա
5 12 զայրացած տղամարդ 1957 Սիդնի Լյումետ դրամա, դետեկտիվ
6 Շինդլերի ցուցակը 1993 Սթիվեն Սփիլբերգ դրամա, կենսագրական, պատմական
7 Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը 2003 Պիտեր Ջեքսոն ֆանտաստիկ, արկածային
8 Քրեական ընթերցվածք 1994 Քվենտին Տարանտինո դետեկտիվ, գանգստերական, դրամա
9 Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն 2001 Պիտեր Ջեքսոն ֆանտաստիկ, արկածային
10 Լավը, վատը, չարը 1966 Սերժիո Լեոնե Արկածային, վեստեռն
11 Ֆորեսթ Գամփ 1994 Ռոբերտ Զեմեկիս դրամա, մելոդրամա
12 Մարտական ակումբ 1999 Դևիդ Ֆինչեր դրամա, թրիլեր, միստիկա
13 Մատանիների տիրակալը. Երկու ամրոց 2002 Պիտեր Ջեքսոն ֆանտաստիկ, արկածային
14 Սկիզբ 2010 Քրիստոֆեր Նոլան մարտաֆիլմ, դետեկտիվ, միստիկա
15 Աստղային պատերազմներ. Էպիզոդ V. Կայսրությունը հասցնում է պատասխան հարված 1980 Իրվին Քերշներ ֆանտաստիկ, արկածային, մարտաֆիլմ
16 Մատրիցը 1999 Վաչովսկիներ գիտական ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածային
17 Փառավոր տղաներ 1990 Մարտին Սկորսեզե դետեկտիվ, գանգստերական, դրամա
18 Թռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ) 1975 Միլոշ Ֆորման դրամա
19 Յոթ (ֆիլմ) 1995 Դևիդ Ֆինչեր դետեկտիվ, միստիկա, դրամա
20 Կյանքը հիասքանչ է 1997 Ռոբերտո Բենինյի դրամա, կատակերգական
21 Միջաստղային ճամփորդություն 2014 Քրիստոֆեր Նոլան Արկածային, դրամա, գիրաֆանտաստիկ
22 Յոթ սամուրայներ 1954 Ակիրա Կուրոսավա Արկածային, դրամա
23 Գառնուկների լռությունը 1991 Ջոնաթան Դեմի թրիլեր, դետեկտիվ
24 Փրկել շարքային Ռայանին 1998 Սթիվեն Սփիլբերգ դրամա, ռազմական
25 Աստծո քաղաքը 2002 Ֆեռնանդու Մեյրելլիշ դետեկտիվ, գանգստերական, դրամա

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]