Ֆանտաստիկ ֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆանտաստիկ ֆիլմ կինեմատոգրաֆիայի ժանր: Կերպարները, իրադարձությունները և միջավայրը շատ հեռու են իրական կյանքից: Այս ժանրի ֆիլմերը հնարավորություն են տալիս լայնորեն օգտագործել համակարգչային հատուկ էֆեկտներ մյուս ժանրերի ֆիլմերի հետ համեմատած, ինչպես նաև գրավել հանդիսատեսի ուշադրությունը և զվարճացնել վերջինիս: Այս ժանրի ֆիլմերն ունեն նաև իրենց ենթակատեգորիաները` գիտական ֆանտաստիկա, ֆենտեզի, Ֆանտասմագորիա, բայց այս բոլոր ժանրի ֆիլմերը կարելի է դասակարգել ընդհանուր ֆանտաստիկ ժանրի տակ: Գոյություն ունի այս ժանրի ավելի նեղ բնորուշում: Ըստ դրա «Տիեզերական ոդիսական 2001» ֆիլմը «ֆանտաստիկ ֆիլմ» ժանրին չի պատկանում: Այս հոդվածում կքննարկվի այս ժանրի ավելի լայն օգտագործումը, որպեսզի ամբողջական պատկերացում ստեղծվի այս կինոժանրի վերաներյալ:

«ֆանտաստիկ ֆիլմ» ժանրի էվոլյուցիան հետևել է ֆանտատիկ ժանրի գրականության զարգացմանը: Բայց կինոմատոգրաֆիան հենց սկզբից ուներ մեկ կարևոր առավելություն` ի տարբերություն գրականության` տեսողական գործոնը: Շարժվող պատկերները հանդիսատեսների կողմից ընկալվում է ավելի իրական, գոյություն ունեցող և ներկայումս կատարվող, ընդ որում գործողությունների ճշմարտացիությունը կախված չէ, թե էկրանի վրա որքան ֆանտաստիկ է զարգանում գործողությունը: Հատուկ էֆեկտների կիրառումով ֆանտաստիկ ֆիլմերը հանդիսատեսի համար էլ ավելի ընկալելի դարձան: