Բուֆոնադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուֆոնադ (իտալ.՝ buffonata - «կատակ, խեղկատակություն»), դերասանական խաղի չափազանցված զավեշտային ձև։

Բուֆոնադը երգիծական ներկայացումներում հանդիպող դերասանական այն խաղն է, որը դրսևորվում է չափազանցված և խեղկատակության հասնող շարժումներով, դիմախաղով, ձայնի հնչերանգով[1]։ Հիմնվում է կտրուկ չափազանցության (գրոտեսկ), ծաղրանմանային գործողությունների, երևույթների, հերոսի բնավորության գծերի վրա, որոնց շնորհիվ ստեղծվում է սատիրիկ էֆեկտ։ Եզրույթը նաև ունի «կատակերգական ներկայացում, բեմադրություն, փողոցային թատրոն» նշանակությունները։

Բուֆոնադի օրինակի հանդիպում ենք Ե. Չարենցի «Կապկազ-թամաշա» պիեսի մի շարք տեսարաններում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս», էջ 60-61։