Չարլի Չապլին
Սըր Չարլզ Սպենսեր «Չարլի» Չապլին, (անգլերեն՝ Charles Spencer «Charlie» Chaplin; 1889թ. ապրիլի 16 — 1977թ.դեկտեմբերի 25), անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի` թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրությունը
Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում` դերասանների ընտանիքում: Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել: Կորցնելով ձայնը` նա սկսել է խմել` մահանալով 1894 թվականին: Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել:
Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ: 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում` կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը: 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել` օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի` թատերական խմբավարի մոտ: 1912թ. բնակություն է հաստատում ԱՄՆ-ում` սկսելով նկարահանվել կարժամետրաժ ֆիլմերում:
[խմբագրել] Կինոկարիերան
Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը` «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ: Մեծ հաջողություն են ունենում Չարլի Չապլինի կողմից 1921թ. նկարահանված «Փոքրիկը», 1925թ.` «Ոսկու տենդ» 1928թ. «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը:
Չապլինի 3 ֆիլմ տեղ են գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», « Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), իսկ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գլխավորելով ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը:
Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»: Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը: Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը:
Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և ունեցել է 11 երեխա: Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը:
[խմբագրել] Չարլի Չապլինի լիամետրաժ ֆիլմերը
- 1914 — Թիլլիի ընդհատված սիրավեպը (Tillie’s Punctured Romance, այլ անուններ` For the Love of Tillie / Marie’s Millions / Tillie’s Big Romance / Tillie’s Nightmare; համարվում է պատմության մեջ առաջին լիամետրաժ կինոկատակերգությունը)
- 1921 — Փոքրիկը (The Kid; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
- 1923 — Փարիզուհին (A Woman of Paris; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
- 1925 — Ոսկու տենդ (The Gold Rush; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
- 1926 — Ծովի կինը (A Woman of the Sea; պրոդյուսեր)
- 1928 — Կրկես (The Circus; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
- 1928 — Արվեստի մարդիկ (Show People; դերասան)
- 1931 — Մեծ քաղաքի լույսերը (City Lights; այլ անվանումը` City Lights: A Comedy Romance in Pantomime; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր, կոմպոզիտոր)
- 1936 — Նոր ժամանակներ (Modern Times; այլ անվանումը` The Masses; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
- 1940 — Մեծ բռնապետը (The Great Dictator; այլ անվանում` The Dictator; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
- 1947 — Մըսյե Վերդու (Monsieur Verdoux; այլ անվանում` A Comedy of Murders / The Ladykiller; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
- 1952 — Բեմի լուսերը (Limelight; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
- 1957 — Արքա Նյու-Յորքում (A King in New York; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
- 1967 — Կոմսուհին Հոնկոնգից (A Countess From Hong Kong; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
[խմբագրել] Աղբյուրներ
aysor.am- Չարլի Չապլինի 120-ամյակն է
|
|||||