Գիտական ֆանտաստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիտական ֆանտաստիկան՝ գրականության, կինոյի և արվեստի այլ տեսակների ժանր է։ Ֆանտաստիկայի այլ ժանրերից տարբերվում է նրանով, որ իր ֆանտաստիկ ենթադրություններում դուրս չի գալիս իրականության՝ գիտակատորեն հիմնավորված պատկերացումներից, ինչպես բնագիտության, այնպես էլ հումոնիտար բնագավառներում։ Այլ կերպ ասած, տվյալ ժանրի ստեղծագործությունները հիմնված են գիտական ենթադրությունների վրա, հակառակ դեպքում դրանք կվերաբերեն ֆանտաստիկայի այլ ենթաժանրերին (ֆենտեզի, միստիկա)։

Գիտական ֆանտաստիկայի առաջացումը կապվում է XIX դարի արդյունաբերական հեղափոխության հետ։

Ժանրի հիմնադիրներից են՝ Ժյուլ Վեռնը, Ռեյ Բրեդբերին, Այզեկ Ազիմովը, Ռոբերտ Հայնլայնը։

Տես նաև[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]