Կոբո Աբե
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոբո Աբե (ճապոներեն 安部公房, իսկական անունը` Կիմիֆուսա), (1924, մարտ 7 - 1993, հունվար 22), ճապոնացի նշանավոր արձակագիր և դրամատուրգ:
Կենսագրությունը [խմբագրել]
Ծնվել է Տոկիոյում: Մանկությունն անցել է Մանջուրիայի Մուկդեն քաղաքում, որի բժշկական ինստիտուտի կլինիկայում աշխատում էր հայրը: 1943-ին ընդունվում է Տոկիոյի համալսարանի բժշկական ֆակուլտետը, սակայն մեկ տարի անց վերադառնում է Մուկդեն: Հոր մահը նյութական ծանր կացության մեջ է դնում ապագա գրողի ընտանիքին: 1946-ին Աբեն ստիպված էլինում վերադառնալ Տոկիո` շարունակելու ուսումը, թեպետ բժշկությամբ զբաղվելու հեռանկարն արդեն գրեթե չէր հետաքրքրում նրան: Այնուամենայնիվ, 1948-ին ավարտում է համալսարանը` վճռական քննություն ընդունող պրոֆեսորին խոստանալով երբեք չզբաղվել բժշկությամբ:
Կոբո Աբեն հայերեն [խմբագրել]
- Աբե Կոբո, Չորրորդ սառցադաշտային ժամանակաշրջանը (վեպ), Երևան, «Հայաստան», 1969, 348 էջ (Գրքում զետեղված է նաև «Տոտալոսկոպ» պատմվածքը): Գիրքը ռուսերենից թարգմանել է Հ. Կ. Մարգարյանը:
- XX դարի արտասահմանյան դրամատուրգիա, հատոր 1 (գրքում զետեղված է Կոբո Աբեի «Ամրոցը» պիեսը, որը ռուսերենից թարգմանել է Սարգիս Փանոսյանը), Երևանի համալսարանի հրատարակչություն, 1983, 550 էջ:
- Աբե Կոբո, Երեք վեպ, Երևան, «Սովետական գրող», 1985, 656 էջ: Ռուսերենից թարգմանել է Կարեն Ա. Սիմոնյանը: Գրքում զետեղված են «Ավազուտների կինը», «Ուրիշի դեմքը» և «Այրված քարտեզը» վեպերը:
- 168 ժամ շաբաթաթերթ, 2008, թիվ 75, Աբե Կոբո, Մանկասենյակը (ռուսերենից թարգմանել է Վարդան Ֆերեշեթյանը):