Այզեկ Ազիմով
| Այզեկ Ազիմով | |
|---|---|
ամերիկացի գրող |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Isaac Azimov |
| Ծննդյան օր՝ | հունվար 2, 1920 |
| Ծննդավայր՝ | Պետրովիչի, Ռուսաստան |
| Վախճանի օր՝ | ապրիլ 6, 1992 |
| Վախճանի վայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
Իսահակ Ազիմով (կամ Այզեկ Ազիմով, Հունվար 2, 1920 - Ապրիլ 6, 1992) ամերիկացի գրող՝ ֆանտաստ։ Առավել հայտնի են ռոբոտների մասին նրա գրքերը, այդ թվում՝ «Ես, ռոբոտ» (I, Robot, 1950), «Պողպատյա քարանձավները» եռագրությունը (The Caves of Steel, 1954), «Մերկ արևը» (The Naked Sun, 1957) և «Արշալույսի ռոբոտները» (The Robots of Dawn, 1983) երկերը: Արհեստական ինտելեկտի ստեղծման բնագավառում աշխատող բազմաթիվ գիտնականներ ընդունում են նրա ստեղծագործությունների ազդեցությունը:
Ազիմովի այլ ֆանտաստիկական ստեղծագործությունների մեջ առանձնանում է Հիմնավորման եռագրությունը (The Foundation Trilogy, 1964), որը պատկերում է գալակտիկական կայսրության անկումը:
Աչքի է ընկել նաև գիտա-հանրամատչելի երկերով, որոնցից են «Ազիմովի բնագիտության ուղեցույցը» (Asimov"s Guide to Science, 1972), արտերկրային քաղաքակրությունները (Extraterrestrial Civilizations, 1979), «Ուսումնասիրելով Երկիրն ու Տիեզերքը» (Exploring the Earth and the Cosmos, 1982).
[խմբագրել] Արտաքին հղումներ