Կարլ Սագան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Սագանը

Կարլ Էդվարդ Սագանը (անգլերեն՝ Carl Sagan) (նոյեմբերի 9, 1934դեկտեմբերի 20, 1996) ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս, գրող և աստղագիտության, աստղաֆիզիկայի և այլ բնական գիտությունների ժողովրդականացնող։ Նա աստղակենսաբանության ռահվիրաներից է եղել և քաջալերել է Երկրից դուրս կյանքի հայտնաբերման հետազոտությունները։

Ճանաչված է աշխարհում իր գրած գիտահանրամատչելի գրքերի և մրցանակ ստացած 1980 թվականի հեռուստասերիալի՝ Կոսմոս. անձնական թռիչք (անգլ՝ Cosmos: A Personal Voyage) շնորհիվ, որը դիտել է 500 միլիոնից ավելի անձինք 60 տարբեր երկրներում։[1] Սերիալի հետ գիրք հրատարակել է նույն անվանմամբ՝ Կոսմոս։ Նա նաև գրել է Շփում վեպը, որը հիմք է հանդիսացել 1997 թվականի նույն անվանմամբ ֆիլմի։ Իր ամենավերջին գրքերից մեկն է Գունատ կապույտ կետ (անգլ՝ Pale Blue Dot) վեպը։ Իր կյանքի ընթացքում Սագանը հրատարակել է ավելի քան 600 գիտական գործեր և գիտահանրամատչելի հոդվածներ և ավելի քան 20 գրքերի հեղինակ, համահեղինակ կամ խմբագիր է հանդիսացել։ Իր գործերում նա հաճախ պաշտպանել է թերահավատությունը, աշխարհիկ մարդկայնությունը և գիտական մեթոդը։

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]