Ջերարդ Կոյպեր
| Ջերարդ Կոյպեր | |
|---|---|
աստղագետ |
|
| ԱԱՀ՝ | Ջերարդ Պետեր Կոյպեր |
| Ծննդյան օր՝ | 7.12.1905 |
| Ծննդավայր՝ | Հարենկարսպել, Նիդերլանդներ |
| Վախճանի օր՝ | 23.12.1973 |
| Վախճանի վայր՝ | Մեխիկո |
| Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Ջերարդ Պետեր Կոյպեր (7 դեկտեմբեր 1905 — 23 դեկտեմբեր 1973) — նիդերլանդական և ամերիկյան (1933 թվականից) աստղագետ: 1935-ից 1937 թվականները աշխատել է Հարվարդի աստղադիտարանում. Հայտնաբերել է Ուրանի արբանյակ — Միրանդան (1948), Նեպտունի արբանյակ — Ներեիդան (1949), ածխաթթու գազ Մարսի մթնոլորտում, Սատուրնի արբանյակ Տիտանի մթնոլորտը: Հայտնի է նույնպես Պլուտոնի տրամագծի գտնելու փորձերով, համեմատելով նրա աստղադիտակով ստացված պատկերը արհեստական դիսկերի հետ: Կազմել է Լուսնի մի քանի մանրակրկիտ լուսանկարների ատլասներ: Գտել է բազմաթիվ կրկնակի աստղեր և Սպիտակ թզուկներ: Նրա անունով է կոչվում քարե և սառցե մարմինների գոտին որը գտնվում է Նեպտունի ողեծրից հետո: Չնայած այն փաստին, որ նա ապացուցում էր, որ այդպիսի գոտու առկայությունը հնարավոր չէ, նրա մահից հետո 1980 թվականին ուրուգվայցի աստղագետ Խուլիո Անխել Ֆերնանդեսը գոտու հայտնաբերումից հետո, անվանեց այն Կոյպերի պատվին: Կոյպերի պատվին անվանված են նույնպես աստերոիդ (1776 Կոյպեր) և Լուսնի, Մարսի և Մերկուրիի վրա խառնարաններ:
Կոյպերի մրցանակ [խմբագրել]
Ամեն տարի Ամերիկյան աստղագիտական միության մոլորակային գիտությունների բաժինը հանձնում է Կոյպերի մրցանակը մոլորակագիտության բնագավառում զգալի ներդրման համար: