Բար Միցվա և Բաթ Միցվա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բար Միցվա (եբրայերեն` בַּר מִצְוָה, բառացի՝ «պատվիրանի որդի»), Բաթ Միցվա (եբրայերեն` בת מצוה «պատվիրանի դուստր», աշքենազական արտասանությամբ՝ Բաս Միցվա), հուդայականությունում հրեական տղայի կամ աղջկա կրոնական չափահասության տարիքին հասնելու վերաբերյալ կիրառվող եզր: