Դիպլոմային աշխատանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիպլոմային աշխատանք (նախագիծ), ավարտական որակավորման աշխատանքներից մեկը՝ մասնագետների պատրաստման ծրագրերով սովորող ուսանողների ինքնուրույն ստեղծագործական աշխատանք, որը իրականացնում են վերջին, ավարտական կուրսում։

Դիպլոմային աշխատանքը սովորաբար իրականցվում է ուսանողների կողմից, որոնք սովորում են բնագիտական, հումանիտար, տնտեսագիտական և ստեղծագործական մասնագիտացումներով, և նպատակ ունի ստուգել, համակարգել և ընդհանրացնել ուսանողների հատուկ տեսական գիտելիքները և գործնական հմտությունները։

Դիպլոմային նախագիծը սովորաբար կատարում են ուսանողները, որոնք սովորում են տեխնիկական մասնագիտացումներով, և առաջարկում է որոշակի տեխնիկական սարքավորման կամ տեխնոլոգիայի ստեղծում կամ հաշվարկում։ Բացառության տեսքով տեխնիկական բուհերի ուսանողները կարող են կատարել նաև դիպլոմային աշխատանքը, եթե այն կրում է տեսական կամ փորձարարական բնույթ։

Դիպլոմային նախագծի (աշխատանքի) նախապատրաստությունը և դրան նախորդող պրոֆեսիոնալ ուղղվածություն ունեցող պրակտիկան՝ որպես ուսուցման վերջնական փուլ, պատասխանում են ուսանողի մոտ մասնագիտական բնագավառում ինքնուրույն աշխատանքի հմտությունների ձևավորմանը։ Դիպլոմը գրելու և պաշտպանելու ողջ տեղեկատվությունը պետք է ներկայացվի ուսանողներին համալսարանն ավարտելուց ավելի քան ամիս առաջ։ Դիպլոմային նախագծի հաջող պաշտպանությունը Պետական ատեստացիոն հանձնաժողովի նիստի ժամանակ համարվում է ուսանողին համապատասխան որակավորում տրամադրելու իրավական հիմք։ Բացառություն են կազմում միայն մի շարք բժշկական մասնագիտացումներ, որտեղ դիպլոմային աշխատանքի պաշտպանության փոխարեն անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել պետական քննություն, ինչպես նաև ավարտել ինտերնատուրան։

Դիպլոմային աշխատանք գրելու հիմնական նպատակը շրջանավարտների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ընդհանրացումն ու համակարգումն է։ Դիպլոմային աշխատանքը, որպես կանոն, բաղկացած է տեսական, գործնական (վերլուծական)և նախագծային հատվածներից։ Կատարվում է մեծավ մասամբ որոշակի կազմակերպության օրինակով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 397