Գիտահանրամատչելի գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիտահանրամատչելի գրականություն, գիտության տարբեր բնագավառների կամ առանձին խնդիրների վերաբերող, ինչպես նաև կենսագրական բնույթի հանրամատչելի գրականություն։ Նպատակն է գիտության և տեխնիկայի նվաճումների լայն պրոպագանդումը։ Բազմաժանր է և ստեղծվում է ինչպես գիտության այս կամ այն բնագավառի շրջանակներում (Միխայիլ Լոմոնոսովի «Խոսք քիմիայի օգուտների մասին», Ալեքսանդրո Ֆերսմանի «Քարերի գույնը», Գրիգորի Պերելմանի «Հետաքրքրաշարժ ֆիզիկա» ), այնպես էլ կենսագրական բնույթի (Մաքսիմ Գորկու հիմնադրած «Նշանավոր մարդկանց կյանքը» շարքը, Այզեկ Ազիմովի «Գիտության և տեխնիկայի կենսագրական հանրագիտարան») երկերում։

Հայ իրականությաև մեջ Գիտահանրամատչելի գթականության նմուշներ (մասամբ՝ թարգմանական) հայտնի են դեռևս միջնադարից (Անանիա Շիրակացի, «Մնացորդք բանից», Մխիթար Հերացի, «Զերմանց մխիթարություն»)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 78