Ռեյ Բրեդբերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ray Bradbury (1975) -cropped-.jpg

Ռեյ Բրեդբերի (անգլերեն՝ Raymond Douglas "Ray" Bradbury; 1920թ. օգոստոսի 22, Ուոկիգան, Իլինոյս, ԱՄՆ) — ամերիկյան նշանավոր ֆանտաստ գրող, ֆանտաստիկ ժանրի ստեղծագործությունների համար տրվող «Նեբյուլա» և «Հյուգո» գրական մրցանակների դափնեկիր: Բրեդբերիի բազմաթիվ ստեղծագործություններից առավել հայտնի են «Մարսի տարեգրությունները» (1950, The Martian Chronicles) պատմվածքների ժողովածուն, «451 ըստ Ֆարենհայթի» (1953, Fahrenheit 451), «Գինի խլածաղկից» (1957, Dandelion Wine) վիպակները, ինչպես նաև «Ամպրոպի ձայնը» (1952, A Sound of Thunder), «Աշխարհի վերջին գիշերը» (1951, The Last Night of the World), «Ողջ ամառը մեկ օրում» (1954, All Summer in a Day) պատվածքները և այլն:

Բրեդբերիի որոշ ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն[1][2][3]:

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. 451 ըստ Ֆարենհայթի : [Վեպ, պատմվածքներ: Դպրոցական բարձր տարիքի համար] / Ռ. Բրեդբերի; Թարգմ. անգլ.՝ Լ. Անանյան; Խմբ.՝ Ռ.Հ. Քալաշյան; Նկ.՝ Վ.Ա. Հարությունյան. - Երևան : Սովետական գրող, 1986. - 231 էջ:
  2. Տիեզերագնացը : [Պատմվածքներ] / Ռ. Բրեդբերի; Թարգմ.՝ Կ. Սիմոնյան. - Երևան : Հայպետհրատ, 1963. - 77 էջ:
  3. Կնոջ ճիչը : [Պատմվածք] / Ռ. Բրեդբերի; Թարգմ. ռուս.՝ Կ. Սահակյան. - Երևան : Հայաստան, 1970. - 24 էջ:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով