Ֆրենսիս Բեկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Francis Bacon, Viscount St Alban from NPG (2).jpg
Francis Bacon Signature.svg

Ֆրենսիս Բեկոն (անգլ.՝ Francis Bacon, 1st Viscount St Albans, 1561 թ. հունվարի 22, - 1626 թ. ապրիլի 9), անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիր։ Նոր ժամանակների փիլիսոփայության հիմնադիրներից մեկը։ 1584-ին, 23 տարեկանում, ընտրվել է խորհրդարանի անդամ։ 1617-ից կնիքի լորդ-պահապան, ապա՝ լորդ-կանցլեր, Վերուլամի բարոն և Սենտ-Օլբանի դերկոմս (վիկոնտ)։ 1621-ին մեղադրվել է կաշառակերության մեջ և ազատվել բոլոր պաշտոններից։ Հետագայում ներման է արժանացել, սակայն չի վերադարձել պետական ծառայության՝ իր կյանքի վերջին տարիներին զբաղվելով գիտական և գրական աշխատանքով։

Նրա երկերը կազմում են գիտական հետազոտության ինդուկտիվ մեթոդաբանության հիմքը։ Ինդուկտիվ մեթոդը հաճախ անվանում են «Բեկոնի մեթոդ»։ Գիտության խնդիրների նկատմամբ իր մոտեցումները Բեկոնը շարադրել է «Նոր օրգանոն» աշխատությունում, որը լույս է տեսել 1620 թվականին (թարգմանվել է հայերեն)։ Այդ տրակտատում նա գիտության նպատակ է հռչակում բնության նկատմամբ մարդու իշխանության ավելացումը։ Բնությունը համարում է անհոգի նյութ, որի կոչումն է ծառայել մարդուն, օգտագործվել մարդու կողմից։

Նրա գրչին են պատկանում նաև «Գիտությունների արժանապատվության և բազմապատկման մասին», «Քաղաքական և բարոյական փորձեր», «Նոր Ատլանտիդա» և այլերկեր։

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են