Մարիա Ստյուարտ (օպերա)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Ստյուարտ (իտ.՝ Maria Stuarda) – իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի քնարերգական օպերա երեք գործողությամբ: Լիբրետտոն (իտալերեն)` Ջուզեպպե Բարդարիի` գերմանացի գրող Ֆրիդրիխ Շիլլերի «Մարիա Ստյուարտ» (1800) պիեսի հիման վրա: Սյուժեի հիմքում ընկած է շոտլանդացի թագուհի Մարիա Ստյուարտի մահապատժի դատապարտման և գլխատման պատմությունը: Առաջնախաղը կայացել է 1835 թ. դեկտեմբերի 30-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնուոմ: Օպերան մոռացվել և գրեթե չի կատարվել մինչև 20-րդ դարի կեսերը, երբ վերականգնվել է բելկանտո օպերաների նկատմամբ հետաքրքրությունը: Թեև այսօր այն դասվում է իտալացի երգահանի լավագույն ստեղծագործությունների թվին: Անվանադերերգի հայտնի կատարողներից են մեր ժամանակի հռչակավոր երգչուհիներ` Ջոան Սազերլենդը և Մոնտսերատ Կաբալիեն:
|
|
||
|---|---|---|
| Աննա Բոլեյն (1830) | Թատերական հարմարությունններն ու անհարմարությունները (1831) | Ջաննի դի Պարիջի (1831) | Ֆրանչեսկա դե Ֆո (1831) | Ֆաուստա (1832) | Ուգո, Փարիզի կոմսը (1832) | Սիրո ըմպելիք (1832) | Սանչա դի Կաստիլիա (1832) | Ընկնավորը Սանդ-Դոմինգո կղզու վրա (1833) | Պարիսինա (1833) | Տորկվատո Տասսո (1833) | Լուկրեցիա Բորջիա (1833) | Ռոսմոնդա Անգլուհի (1834) | Ջեմմա դի Վերջի (1834) | Մարինո Ֆալիերո (1835) | Մարիա Ստյուարտ (1835) | Լյուչիա դի Լամերմուր (1835) | Բելիսարիոս (1836) | Զանգակը (1836) | Բեթլի (1836) | Կալեի պաշարումը (1836) | Ռոբերտո Դևերո (1837) | Մարիա դի Ռուդենց (1838) | Պողիկտոս (1838) | Պիա դի Տոլոմեի (1838) | Դուքս Ալբա (1839) | Լյուսի դի Լամերմուր (1839) | Ինսիդայի հրեշտակը (1839) | Գնդի դուստրը (1840) | Մարտիրոսներ (1840) | Ֆավորիտուհի (1840) | Ադելիա (1841) | Ռիտա (1841) | Մարիա Պադիլլա (1841) | Լինդա դի Շամունի (1842) | Դոն Պասքուալե (1843) | Մարիա դի Ռոհան (1843) | Դոմ Սեբաստիան (1843) | Կատերինա Կորնարո (1844) | ||