Միացյալ Թագավորության համայնքների պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնքների պալատի նիստերի դահլիճը, Վեսթմինսթերյան պալատ, Լոնդոն, 1891թ նկար

Համայնքների պալատ (անգլ.՝ House of Commons), Միացյալ Թագավորության խորհրդարանի ստորին պալատը։ Խորհրդարանը զարգացել է միջին դարերում պալատին կից գործող խորհրդից, որը կանչվում էր կարճ ժամանակով և որին մասնակցում էին եկեղեցականներ, ազնվականներ և կոմսեր (առավել հայտնի էին որպես «knights of the shire»)։ Այդ խորհրդի հիմնական նպատակը թագավորի կողմից առաջարկվող հարկերի հաստատումն էր։ Աստիճանաբար խորհուրդը վերածվեց օրենսդիր մարմնի։

Համայնքների պալատը կազմավորվում է համընդհանուր, հավասար ուղղակի ընտրություններից, որն իրագործվում է գաղտնի քվեարկության միջոցով՝ մեծամասնական ընտրակարգով (անգլ.՝ first past the post) միանդամ ընտրատարածքներում։