Ռոբերտ Սեսիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Սեսիլ
Robert Cecil
Robert Cecil, 1st Viscount Cecil of Chelwood - Project Gutenberg eText 15306.jpg
Անունը Ռոբերտ Սեսիլ
Բնօրինակ
անունը
Robert Cecil
Ծնվել է 14 սեպտեմբեր, 1864թ.
Ծննդավայր Լոնդոն Մեծ Բրիտանիա
Մահացել է 24 նոյեմբեր, 1958թ.
Մահվան վայր Արևմտյան Սուսեքս Մեծ Բրիտանիա
Ազգություն Անգլիացի
Մասնագիտություն Քաղաքական գործիչ

Ոոբերտ Սեսիլ (անգլ.՝ Robert Cecil) , լորդ Չելվուդ (1864-1958), անգլիական քաղաքական գործիչ, լորդ Ռ.Սոլսբերիի որդին։

1906-1923 թթ-ին Համայնքերի պալատի անդամ Պահպանողական կուսակցությունից, մի շարք կառավարություններում զբաղեցրել է նախարարի և այլ պատասխանատու պաշտոններ։ Հետևողականորեն պաշտպանել է հայ ժողովրդի շահերը։ 1915-1916 թթ-ի ընթացքում Համայնքների պալատում բազմիցս հանդես է եկել Թուրքիայում հայերի զանգվածային տեղահանությունների և ջարդերի մասին հաղորդումներով, նշել, որ այդ գործողությունները ոչ թե ինչ-որ սադրանքի, ապստամբության կամ խռովության արդյունք են, այլ արևմտահայերի ծրագրված ոչնչացում։ 1915 թ-ի սեպտեմբերին հայերի ջարդերի և տեղահանության կապակցությամբ հարց է բարձրացրել ԱՄՆ-ի հասարակական կարծիքի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին։ 1918 թ-ի հոկտտեմբերին Սեսիլը նշել է, որ հայերը վաստակել են ազատագրվելու և անկախանալու իրավունքը շնորհիվ հետևյալ գործոնների, հայերը հրաժարվել են հանդես գալ Ռուսաստանի դեմ, 1915-ին կոտորվել է հայ բնակչության 2/3-ը, Թուրքիայի դեմ կռվելու համար ռուսական բանակի կազմում կազմավորվել են հայկական կամավորական ջոկատներ, 5 ամսվա ընթացքում (1918 թ-ի փետրվար-հուլիս, ռուսական հեղափոխությունից և Կովկասյան բանակի փլուզումից հետո) հետ են մղվել թուրքական բանակի հարձակումները, ինչը նպաստել է Միջագետքում բրիտանական բանակի գործողություններին։ 1918 թ-ի նոյեմբերին Համայնքների պալատում Սեսիլը հանդես է եկել Հայկական հարցում կառավարության քաղաքականության քննադատությամբ, ավելի ուշ հայտարարել է, որ Հայկական հարցը փաստորեն կարող է լուծվել միայն Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային հանձնելու դեպքում, ընդ որում, ենթամանդատային տարածք համարելով բոլոր հայկական վեց նահանգները։ Դեմ է հղել 1919 թ-ին Հայաստանից անգլիական զորքերի դուրսբերմանը՝ գտնելով, որ Մեծ Բրիտանիան պատասխանատու է հայերի ճակատագրի համար, ովքեր 1916թ-ին Անտանտի շահերի զոհը դարձան։ Ակտիվորեն մասնակցել է Ազգերի լիգայի ստեծմանը, 1920-1930 թթ եղել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը նրա մի շարք համաժողովներում, քննադատել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումը Հայկական հարցում, ձգտել Հայաստանն ընդունել Ազգերի լիգա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png