Ֆենտեզի
Ֆենտեզի (անգլ.՝ fantasy - «ֆանտազիա»), գրականության ֆանտաստիկ ժանրի տեսակ, որտեղ օգտագործվում են հեքիաթային և առասպելական կերպարներ: Ժամանակակից տեսքով այն ձևավորվել է 20-րդ դարում: Ժանրի վրա մեծ ազդեցություն է թողել Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը, որն իր ստեղծագործություններում օգտագործել է նոր ռասաներ, իսկ եղածներն էլ փոփոխել: Շատերի կողմից Թոլքինին համարվում է ժամանակակից ֆենտեզի գրականության «նախահայր»:
Ֆենտեզի ստեղծագործությունները մոտ են պատմաարկածային ժանրի վեպերին, որրտեղ գործողությունները կատարվում են հորինված աշխարհում, որն հաճախ հիշեցնում է միջնադարյան աշխարհը: Այս ստեղծագործությունների հերոսները գործ են ունենում գերբնական երևույթների ու կենդանիների հետ:
Ի տարբերություն գիտաֆանտաստիկ ժանրի, ֆենտեզին չի ձգտում գիտության տեսանկյունից բացահայտել այն աշխարհը, որտեղում տեղի են ունենում ստեղծագործության գործողությունը: Այդ աշխարհը գոյություն ունի հիպոթետիկ տեսանկյունից: Հաճախ այն շատ մոտ է իրականությանը: Հնարավոր է որ այդ աշխարհը լինի զգուահեռ աշխարհ կամ մեկ այլ մոլորակ, որտեղ ֆիզիակական օրենքները կարող են տարբերվեր մեր իմացածից: Այդ աշխարհներում իրական է դառնում աստվածների գոյությունը, կախարդությունն ու հրաշագործությունը, ինչպես նաև առասպելական արարածները` (վիշապներ, էլֆեր, թզուկներ, տրոլներ և այլն): Ի տարբերություն ֆենտեզիի անալոգ «հեքիաթային» ժանրի, նրանք այդ աշխարհների համար սովորական երևույթ են համարվում` ինչպես բնության օրենքները:
Ֆենտեզին նաև կինոմատոգրաֆի, գեղանկարչություն, համակարգչային խաղերի ժանրի տեսակ է: Չինական ֆենտեզին մի փոքր տարբերվում է ավանդական ֆենտեզիից, քանի որ այնտեղ առկա է նաև մարտարվեստի օգտագործումը:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆենտեզի կատեգորիայում։ |