Հենրի Ռայդեր Հագարդ
| Հենրի Ռայդեր Հագարդ | |
|---|---|
| Ծնվել է | Հենրի Ռայդեր Հագարդ հունիսի 22, 1856 Բրադենեմ (Անգլիա) |
| Մահացել է | մայիսի 14, 1925 (68 տարեկան) Լոնդոն, (Անգլիա) |
| Լեզու | անգլերեն |
| Ազգություն | բրիտանացի |
| Ոճեր | "Արկածային", "Ֆենտեզի" |
| Ուշագրավ աշխատանք(ներ) | "Սողոմոն թագավորի հանքերը", "Մոնթեսումայի դուստրը" |
| Ամուսին(ներ) | Օնորինա դե Վիան (ծնյալ Մորել) |
|
Ներշնչվել է
|
|
|
Ներշնչել է
|
|
| Ստորագրություն | |
| Վեբ-կայք | riderhaggardsociety.org.uk |
Անգլիացի գրող Հենրի Ռայդեր Հագարդը(1856-1925) բազմաթիվ արկածային և պատմական վեպերի հեղինակ է: Նրա վեպերը թարգմանվել և կարդացվում են աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով: «Մոնթեսումայի դուստրը» Հագարդի լավագույն վեպերից մեկն է: Հեղինակն այս վեպի նյութ է ընտրել պատմական իրողություն՝ Մեքսիկայի նվաճումը իսպանացիների կողմից XVI դարի սկզբներին, հնդկացիների կատաղի պայքարն իրենց ազատության համար,նրանց պարտությունը և հնդկացիների ացտեկական կայսրության կործանումը: Պատմական այս իրական անցքերի կապակցությամբ հեղինակն իր վեպում հանդես է բերել նաև իրական դեմքեր,ինչպիսիք են ացտեկների իրար հաջորդող թագավորները՝ Մոնթեսուման, Կուիտ-լաուակը, Կուաուտեմոկը, իսպանական զորքերի առաջնորդ Էռնանդո Կորտեսը, և նրա զինակից Բեռնալ Դիասը և այլն: Իր վեպը հյուսելու համար Հագարդն օգտագործել է պատմական այս իրադարձություններին վերաբերող հարուստ գրականությունը, ժամանակակիցների հուշերն ու նկարագրությունները և զանազան փաստաթղթեր: Բայց սրանով էլ չբավականանալով՝ նա անձամբ ճանապարհորդել է Մեքսիկայում, եղել է նրա լեռնաշխարհում, որտեղ մինչև հիմա էլ ապրում են բնիկ ժողովուրդների բազմալեզու մնացորդները, ուսումնասիրել է նրանց կենցաղն ու սովորույթները,նրանց նիստուկացը, հավատալիքները, անձամբ տեսել է այն բնությունը, լեռներն ու անտառները,գետերն ու լճերը, որտեղ տեղի են ունեցել կռիվները: Տեղեկությունների և գիտելիքների այսպիսի հարուստ պաշար ունենալով՝ Հագարդը վառ գույներով հյուսել է մի գեղեցիկ պատմաարկածային վեպ, որ կարդացվում է մեծ հետաքրքրությամբ: Հագարդը գարշանքով է խոսում կռապաշտական հավատալիքների և կուռքերին մարդկային զոհաբերությունների մասին, բայց և դրան զուգադրում է կաթոլիկ ճիզվիտների սոսկալի արարքները և իր հերոսի բերանով ասում, որ քրիստոնյա իսպա-նացիներին էլ հանուն աստծո մարդկանց ողջ-ողջ այրում են խարույկի վրա կամ ողջ-ողջ թաղում պատի մեջ, և դա ամենևին էլ պակաս սոսկալի ու քստմնելի չէ, քան հնդկացիների կրոնական ծիսակատարությունները: Ամբողջ վեպի մեջ զգացվում է հեղինակի ջերմ համակրանքը ազատատենչ բնիկ ժողովուրդների նկատմամբ: