Արկածային գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արկածային գրականություն, գեղարվեստական գրականության տեսակ, որին հատուկ են հետաքրքրաշարժ սյուժե, գործողությունների արագ ու անսպասելի զարգացում։ Սերտորեն կապված է գիտաֆանտաստիկ գրականության և դետեկտիվ գրականության հետ։ Լայն տարածում է գտել հատկապես 19-րդ դարում։ Ճանաչում են գտել Վիկտոր Հյուգոյի, Ալեքսանդր Դյումայի, Էդգար Պոյի, Դանիել Դեֆոյի, Ֆենիմոր Կուպերի, Մայն Ռիդի, Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի, Ժյուլ Վեռնի, Լուի Բուսենարի արկածային վեպերը։ Հայ իրականության մեջ արկածային երկեր գրել են Րաֆֆին, Վախթանգ Անանյանը, Աշոտ Շայբոնը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png