Ջոան Ռոուլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոան Ռոուլինգ
Jk-rowling-crop.JPG
գրող
ԱԱՀ՝ Ջոան Ռոուլինգ
Ծննդյան օր՝ հուլիսի 31 1965
Ծննդավայր՝ Եյթ, Գլոսթերշիր կոմսություն
(Անգլիա)
Ազգություն անգլիացի
Գրքեր՝ "Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը"
Երեխաներ՝ 2 աղջիկ, 1 տղա

Ջոան Ռոուլինգ (ամուսնական անունը` անգլ.՝ Joanne "Jo" Murray, 1965թ. հուլիսի 31, Եյթ, Գլոսթերշիր կոմսություն, Անգլիա), անգլիացի գրող, առավելապես հայտնի է Ջոան Քեթլին Ռոուլինգ գրական անվան տակ (անգլ.՝ J. K. Rowling, Joanne Katheline Rowling): Բրիտանական կայսրության ( OBE, Order of the British Empire) և Պատվո Լեգեոնի շքանշանակիր (2009)[1]: Նրա գրած Հարի Փոթերի մասին վիպաշարը թարգմանված է աշխարհի 65 լեզուներով: 2001թ. Ջոան Ռոուլինգը «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» վեպի համար ստացել է «Հյուգո» մրացանակը: Ներկա դրությամբ Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին-միլիարդատերն է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը: Նրա գրքերը գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները աշխարհի տարբեր երկրներում:

Ջոան Ռուլինգը ծնվել է 1965 թվականի հուլիսի 31-ին: Սիրում էր պատմել հեքիաթներ, իր առաջին պատմությունը գրել է 6 տարեկանում: Ինը տարեկան հասակում Ջոանը ընտանիքի հետ տեղափոխվել է Տատսխիլ, որը Լոնդոնի մերձակայքում փոքրիկ քաղաք էր: Դպրոցն ավարտելուց հետո Ջոանը ընդունվում է Էկզետեր քաղաքի համալսարան` ընտրելով լեզվաբանի մասնագիտությունը, խորացված սկսում է ուսումնասիրել ֆրանսերեն լեզուն:

1991 թ.` 26 տարեկան հասակում Ջոանը տեղափոխվել է Պորտուգալիա` դասավանդելու անգլերեն լեզու: Այնտեղ նա ծանոթացել է ապագա ամուսնու` Ժորժի Արանտեսի հետ: 1992 թվականին տեղի է ունեցել նրանց հարսանիքը: Նույն ժամանակ Ջոանը սկսել է աշխատել Հարի Փոթերի մասին առաջին գրքի վրա: 1993 թվականի հուլիսի 27-ին աղջիկ է ունեցել, իսկ դրանից մի քանի ամիս անց ամուսինը դիմել է ամուսնալուծության: Ջոանը երեխայի հետ վերադարձել է Մեծ Բրիտանիա` բնակվելով քրոջ մոտ Էդինբուրգում:

Քիչ անց Ջոանը աղջկա հետ տեղափոխվել է իր վարձակալած փոքրիկ բնակարանը: Դառնալով միայնակ մայր` նա ապրել է պետությունից ստացած իր թոշակով, որը հազիվ հերիքում էր միայն ուտելիքի և երեխայի հագուստի համար` շարունակելով գրել:

Հարի Փոթերի արկածների մասին առաջին գիրքը` «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» լույս է ընծայվում 1997 թվականին «Բլումբերգ» հրատարակչության կողմից, որը մասնագիտացած էր մանկական գրքերի հրատարակման վրա: Նույն տարում գիրքը ճանաչվում է որպես տարվա լավագույն մանկական գիրք և դառնում բեսթսելեր: 2000 թվականին Հարի Փոթերի վիպաշարի առաջին երեք գրքերը արդեն վաճառվել էին 35,000,000 քանակությամբ, թարգմանվել 35 լեզուներով և հեղինակին բերել 480,000,000 ԱՄՆ դոլար: Հարի Փոթերի վիպաշարից վերջին` «Հարի Փոթերը և մահացու ընծաները» գիրքը լույս է տեսել 2007 թ.: Հարի Փոթերի վիպաշարի բոլոր գրքերով ֆիլմեր են նկարահանվել:

Գրքերը [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]