Գորդոն Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gordon Brown Davos 2008 crop.jpg

Գորդոն Բրաուն (անգլ.՝ Gordon Brown; ծնվ. 1951թ. փետրվարի 20, Գիֆնոկ, Շոտլանդիա), բրիտանացի (շոտլանդացի) քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի 74-րդ վարչապետ 2007թ. հունիսի 27-ից առ 2010թ. մայիսի 11-ը: Լեյբորիստ:

Ավարտել է Էդինբուրգի համալսարանը, ունի մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ պատմության ոլորտում։ 12 տարեկանից Բրաունը եղել է Լեյբորիստական կուսակցության ակտիվիստներից։ 1997թ. հուլիսին Թոնի Բլեերի կառավարությունում Բրաունը նշանակվել է ֆինանսների նախարար։ 2007թ. հունիսի 24-ին ընտրվել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ և նույն թվականի հունիսի 27-ին թագուհի Եղիսաբեթ 2-րդի կողմից նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ զբաղեցնելով այդ պաշտոնը մինչև 2010թ. մայիսի 11-ը[1]։

Ծանոթագրություններ [խմբագրել]