TED (համաժողովներ)
| Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի: Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին: |
TED (հապավում անգլերենից`Technology, Entertainment and Design Տեխնոլոգիա, Ժամանց և Դիզայն) հանդիսանում է մի շարք գլոբալ կոնֆերանսներին պատկանող մասնավոր, շահույթ չհետապնդող Սափլինգ հիմնադրամ-ին անգլերեն՝ Sapling Foundation, որը հայտնի է իր ամեն տարի կայացող կոնֆերենսներով, որոնք տեղի են ունենում Մոնտերեում (Կալիֆորնիա, ԱՄՆ) 1984թ.-ից սկսած։ 2009-ից անցկացվում են Լոնգ-Բիչում (Կալիֆորնիա, ԱՄՆ)։
Կոնֆերենսի հիմնական նպատակը ունիկալ գաղափարների տարածումն է «գաղափարները արժանի են տարացման», ընտրված լեկցիաները հասանելի են կոնֆերենսի կայքից: Լեկցիաների թեմաները բազմազան են` գիտություն, արվեստ, դիզայն, քաղաքագիտություն, մշակույթ, բիզնես, գլոբալ խնդիրներ, տեխնոլոգիաներ և ժամանց: Ներկայացնողին տրվում է առավելագույնը 18 րոպե ներկայացնելու իր գաղափարները։ Ներկայացնողներից են եղել անյպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Կլինտոնը, նոբելյան մրցանակին արժանացած Ջեյմս Ուոտսոնը, Մյուրեյ Գել–Մանը, ինչպես նաև Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը և ուրիշները։
2005–ից մինչև 2009–ը երեք 100000 ԱՄՆ դոլար-ական Թեդ Մրցանակները տարեկան շնորհվում էին հաղթողներին, օգնելու իրականացնել ընտրյալ ցանկությունը` փոխել աշխարհը: 2010 թ.-ից, փոխվեց ընտրության գործընթացը. ընտրվում է մեկ հաղթող, որպեսզի Թեդ-ը կարողանա առավելագույնի հասցնել իր ջանքերը հաղթողին հասնելու իր ցանկությանը։ Յուրաքանչյուր հաղթող հայտնում է իր ցանկությունը հիմնական համաժողովին: