Էփլ Մակինտոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Macintosh 128K, Առաջին Macintosh համակարգիչը
Հինգերրորդ սերնդի iMac, ամենավերջին Մակերից մեկը

Macintosh կամ Mac - Apple Inc. ընկերության անձնական համակարգիչների մի քանի սերունդների բրենդային անունն է։ Իր անվանումը ստացած խնձորների McIntosh տեսակից, առաջին Macintosh համակարգիչը թողարկվել է 1984Հունվարի 24-ին։ Նրանում օգտագործվել էր օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսը (GUI) և մկնիկը այն ժամանակ ստանդարտ հանդիսացող հրամանային տողի միջներեսի փոխարեն։ Mac-երի ներկայիս լայն տեսականին ընդգրկում է ինչպես Էյփլի նախնական մակարդակի Mac mini սեղանադիր համակարգիչները, այնպես էլ Xserve միջին կարգի սպասարկուները։ Mac համակարգերը հիմանակնում նախատեսված են տան, կրթության ոլորտի և պրոֆեսսիոնալ ստեղծագործողների համար։ Mac-երի արտադրանքը հիմնված է հորիզոնտալ ինտեգրացիայի մոդելի վրա, նրանում Apple օժանդակում է իր ամբողջ սարքակազմի ստեղծմանը և մշակում է իր սեփական MacOS օպերացիոն համակարգը, որը և իսկզբանե տեղադրվում է բոլոր Mac-երի վրա։ Սա տարբերվում է IBM PC համատեղելի համակարգիչներից, երբ մեկ ընկերությունը ստեղծում է օպերացիոն համակարգը, իսկ այլ ընկերությունները ստեղծում են սարքակազմը։ Ժամանակակից Մակերը (2006թ երկրորդ կեսից արտադրված) այլ անձնական համակարգիչների նման կարող են աշխատել տարբեր օպերացիոն համակարգերի ղեկավարությամբ, այդ թվում նաև Linux, FreeBSD, Windows և այլն։

Արտաքին Հղումներ[խմբագրել]



hunceq lavveq ? lav ineq .