Լինուքս
Տուքս պինգվինը, 1996 թվականին Լարրի էվինգի կողմից ստեղծված պատկերը, Linux-ի հմայիլն է. |
|
| ՕՀ ընտանիք՝ | UNIX-անման |
| Միջուկի (Kernel)-ի տեսակը՝ | Մոնոլիտ միջուկ |
| Թույլատրագիր՝ | GNU General Public License |
| Կարգավիճակը՝ | Արդի |
Linux կամ GNU/Linux անվանում են ցանկացած UNIX-անման համակարգչային օպերացիոն համակարգ որը օգտագործում է Linux միջուկ (անգլ. kernel): Այդ օպերացիոն համակարգերը օգտագործում են նաև GNU նախագծի շրջանակներում ստեղծված համակարգային(սիստեմային) ծրագրերը։ Սովորաբար հակիրճության համար այդ օպերացիոն համակարգերը անվանում են ուղղակի Linux: Լինուքսը ազատ ծրագրային ապահովման և բաց կոդով ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատև և մեծամասշտաբ օրինակն է։
Ի տարբերություն այլ օպերացիոն համակարգերի մեծամասնությանը, Linux-ը չունի ինչ-որ մեկ պաշտոնական տարածվող թողարկում, փոխարենը տարբեր կազմակերպություններ, կրթական և գիտահետազոտական հիմնարկներ կամ պարզապես էնտուզիաստների խմբեր ստեղծում են իրենց տարբերակները՝ բաշխումները։
ԳՆՈՒ/Լինուքս բաշխումների մեջ հաճախ են մտնում ՕՀ-ն լրացնող և կիրառական ծրագրերը, որոնք թույլ են տալիս տեղադրումից անմիջապես հետո ունենալ աշխատանքին պատրաստ լիարժեք, բազմաֆունկցիոնալ օպերացիոն միջավայր։
Իսկզբանե ստեղծվելով և օգտագործվելով էնտուզիաստ անհատների կողմից անձնական համակարգիչների վրա Linux-ը ժամանակի ընթացքում ստացավ աջակցություն այնպիսի կորպորացիաների կողմից ինչպիսիք են IBM, Sun Microsystems, Hewlett-Packard, Oracle, Novell, Inc., Dell և Red Hat դառնալով հայտնի ՕՀ սպասարկուների (անգլ. server) համար։ 2006 թ. աշնան տվյալներով [1], հոսթինգ տրամադրող ընկերությունների 10 սպասարկուներից 8 աշխատում էին Linux ՕՀ-ով։
Linux-ը ավելի լայնորեն է ձևափոխվել տարբեր հիմնահարթակների համար, քան որևէ այլ օպերացիոն համակարգ։[2] Այն օգտագործվում է, գերհամակարգիչներից մինչև բջջային հեռախոսները, և ցանցային սարքերից մինչև տիեզերանավերը: Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Linux-ը հանրամատչելի է դառնում անձնական համակարգիչների շուկայում։ [3]
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
[խմբագրել] GNU Նախագիծը
1983 թ, Ռիչարդ Սթոլմանը հիմնադրել էր GNU Նախագիծը: Այդ նախագծի նպատակն էր ստեղծել ավարտուն POSIX-համատեղելի, UNIX-անման օպերացիոն համակարգ, կազմված միայն ազատ ծրագրային ապահովումից։
1990-ականների սկզբերին GNU-ն ստեղծել էր համակարգի անհրաժեշտ բաղադրամասերը՝ գրադարանները, կոմպիլյատորները, գրի (տեքստային) խմբագրիչները, UNIX-shell-ը, բայց պակասում էր հիմնական բաղադրիչը` kernel-ը, ՕՀ-ի միջուկը։ 1990 թ. GNU նախագիծը սկսեց աշխատանքներ Mach microkernel-ի վրա հիմնված GNU Hurd միջուկը ստեղծելու ուղղությամբ, սակայն Mach-ի կառուցվածքի առանձնահատկությունները բերում էին դժվարությունների և գործընթացը դանդաղ էր առաջ գնում։ [4]
[խմբագրել] Linux-ի ծնունդը
Այդ նույն ժամանակ, 1991 թ. մեկ այլ միջուկի վրա էին սկսվել աշխատանքները՝ Հելսինկու Համալսարանի ֆին ուսանող Լինուս Տոռվալդսի կողմից։ Ի սկզբանե Տոռվալդսը իր համակարգչի վրա օգտագործում էր Minix համակարգը, որը ստեղծել էր Էնդրյու Ս. Տանենբաումը իր ուսանողներին օպերացիոն համակարգերի նախագծումը դասավանդելու համար։ Սակայն Տանենբաումը չէր թույլատրում ուրիշներին փոփոխություն մտցնել Minix-ի մեջ, ինչը և դրդեց Տոռվալդսին Minix-ի փոխարինումը ստեղծելուն։
Ի սկզբանե Տոռվալդսը իր միջուկը "Freax" էր անվանում` անգլերեն free - ազատ/անվճար և freak - խենթ բառերի միախառնումից, վերջում ավելացնելով X տառը, ինչը հաճախ օգտագործվում էր UNIX-անման համակարգերի անվանումներում։ "Linux" անվանումը հորինեց Արի Լեմմկեն որը Ֆինական Համալսարանի Ցանցին պատկանող FTP սպասարկուի վարչապետն էր (FTP server administrator): Linux անվանումը նա հորինեց գրացուցակի (folder) համար, որտեղից Տոռվալդսի ստեղծած միջուկը առաջին անգամ հնարավոր դարձավ բեռնավորել (download)։
[խմբագրել] Արտասանությունը
Linux բառի ճիշտ արտասանությունը երկար ժամանակ քննարկվում էր[5]։ 1992-ին Տոռվալդսը բացատրեց, որ ինքը այն արտասանում է ինչպես՝ /ˈlɪnʊks/։ [6]
[խմբագրել] Անվանման հետ կապված տարաձայնությունները
Ազատ և բաց կոդով ծրագրային ապահովման համայնքում (community) երկար տարիներ շարունակվում են քննարկումներն և վեճերը կապված անվանման հետ։
Նույնպես Ռիչարդ Սթոլմանի կողմից հիմանդրված Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի (FSF- Free Software Foundation) կարծիքով, այդ օպերացիոն համակարգերը պետք է անպայման անվանվեն GNU/Linux[7], քանի որ նրանք հիմնված են GNU նախագծի շրջանակներում ստեղծված բազմաթիվ ծրագրերիի վրա, իսկ Linux-ը դա ընդամենը GNU օպերացիոն համակարգի միջուկի հնարավոր իրականացումներից մեկն է։ Այսպիսով Linux-ի վրա հիմնված ՕՀ-ները, նրանք դիտարկում են ինչպես GNU տարբերակ։ Բացի թվարկված պատճառներից FSF-ը բերում է մի շարք այլ պատճառներ, օրինակ այն, որ ավելի լայն շրջանակներում և բիզնեսում տարածվելուց հետո մոռացվելու է, որ Linux-ը համայնքի (community) աշխատանքի, համագործակցության և փիլիսոփայության արդյունք է։[8]
Լինուս Տոռվալդսն ինքը գտնում է, որ անվանումը այդքան կարևոր չէ, իսկ մարդկանց ՕՀ-ն GNU/Linux անվանել պարտադրելու գաղափարն անվանում է անհեթեթ։[9]
Իրականում սակայն, պարզապես Linux անվանումը շատ ավելի լայն է տարածված լրատվամիջոցներում և մարդկանց մեջ, իսկ GNU/Linux անվանումը առօրյա կյանքում օգտագործում են միայն սակավաթիվ էնտուզիաստները և շարժման փիլիսոփաները։ "GNU" բառը բացակայում է նույնիսկ բազմաթիվ տարածոների (distributive) պաշտոնական անվանման մեջ։ Այստեղ լայն տարածված տարածոներից աչքի ընկնող բացառություններն են Debian GNU/Linux-ը և Knoppix-ը, որոնք պաշտոնապես իրենց անվանման մեջ ունեն GNU բառը։
Բազմաթիվ սկսնակների համար այս անվանման անորոշությունը խնդիրներ է առաջացնում։ Դեպքերի մեծամասնությունում, առօրեում, երբ ասում են Linux` ի նկատի ունեն GNU/Linux օպերացիոն համակարգերը, իսկ երբ խոսքը գնում է միջուկի մասին, դա հատուկ նշվում է՝ Linux միջուկ կամ Linux kernel: Գրականության մեջ հեղինակները խառնաշփոթից խուսափելու համար նշում են, թե ինչ ի նկատի ունեն Linux բառը գործածելիս։
[խմբագրել] Հեղինակային իրավունքները, լիցենզավորումը և Linux ապրանքանիշը
[խմբագրել] Ստեղծում
[խմբագրել] Համայնքը
[խմբագրել] Ծրագրավորումը Linux-ում
[խմբագրել] Տարածումը
[խմբագրել] Կառուցվածքը
[խմբագրել] Օգտագործողի միջներեսը
[խմբագրել] Գործածումը
[խմբագրել] Անձնական համակարգիչներ
[խմբագրել] Սպասարկուներ և գերհամակարգիչներ
[խմբագրել] Ներդրված սարքեր
[խմբագրել] Շարժական սարքեր
[խմբագրել] Այցելեք նաև
[խմբագրել] Հղումներ
- ↑ «Rackspace Most Reliable Hoster in September»։ Netcraft։ Հոկտեմբեր 7 2006։ http://news.netcraft.com/archives/2006/10/07/rackspace_most_reliable_hoster_in_september.html։ Վերցված է 2006-11-01։
- ↑ http://www.freeos.com/articles/4737/
- ↑ Burke, Steven (2006-03-20)։ «Red Hat looks to boost channel sales»։ CRN։ http://www.cmpnetasia.com/oct3_nw_viewart.cfm?Artid=28468&Catid=8&subcat=79§ion=News։ Վերցված է 2006-04-01։
- ↑ http://www.gnu.org/gnu/gnu-history.html
- ↑ «List of words of disputed pronunciation»։ http://www.fact-index.com/l/li/list_of_words_of_disputed_pronunciation.html։ Վերցված է 2007-03-12։
- ↑ Կաղապար:Cite newsgroup Torvalds has made available an audio sample which indicates his own pronunciation, in English (/ˈlɪnʊks/) ─ «How to pronounce Linux?»։ http://www.paul.sladen.org/pronunciation/։ Վերցված է 2006-12-17։ ─ and Swedish (/ˈlɪːnɤks/) ─ «Linus pronouncing Linux in English and Swedish»։ http://www.kernel.org/pub/linux/kernel/SillySounds/։ Վերցված է 2007-01-20։
- ↑ Սթոլման, Ռիչարդ (2007-03-03)։ «Linux and the GNU Project»։ Free Software Foundation։ http://www.gnu.org/gnu/linux-and-gnu.html։ Վերցված է 2007-03-12։
- ↑ «Why GNU/LInux»։ http://www.gnu.org/gnu/why-gnu-linux.html։
- ↑ Կաղապար:Cite video
[խմբագրել] Արտաքին Հղումներ
- Kernel.org — Linux միջուկի վեբ կայքը
- Linux.org — պարունակում է բազմակողմանի և ծավալուն տեղեկություններ և ռեսուրսներ Linux-ի վերաբեյալ։
- GNU.org — GNU նախագծի վեբ կայքը
- FSF.org — Ազատ Ծրագրաին Ապահովման Հիմնադրամի վեբ կայքը
- LinuxFoundation.org՝ The Linux Foundation
- The Linux Documentation Project — HOWTO-եր, FAQ-եր և այլ ուղեցույցեր։
- Լինուքսը Հայաստանում
- GNU/Linux Հայկական պորտալ
- Hyelinux - Լինուքս Հայերի համար
- LUG.am - Հայկական Linux Օգտվողների Խումբ
- LinuxLinks.com - Linux Պորտալի կայքը
- DistroWatch.com - Linux-ի Դիստիբյուտիվների Պորտալ, նորություններ, համեմատություն
- «Ինչ է լինուքսը»՝ համարոտ պատմությունը Debian.am կայքում
- linuxconfig.net՝ Ամեն ինչ Linux-ի մասին
- NURLinux.org՝ ՆՈՒՌ Լինուքս