Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամ (անգլերեն՝ Free Software Foundation, հապավում FSF) - ոչ առևտրական կազմակերպություն, որը հիմնադվրել է 1985 թվականի հոկտեմբերի 4-ին Ռիչարդ Սթոլմանի կողմից ազատ ծրագրային ապահովման շարժմանը և GNU նախագծին աջակցելու համար։ FSF-ը գտվում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս քաղաքում։
Կազմակերպության հիմնադրման օրից մինչև 1990-ականների կեսը հիմնադրամի միջոցները առաջին հերթին գնում էին GNU նախագծի համար նոր մշակողների վարձմանը: Սկսած 1990-ների կեսերից, երբ ազատ ծրագրային ապահովման ստեղծմամբ սկսեցին զբաղվել բազմաթիվ անհատներ և կազմակերպություներ, FSF-ի աշխատանքները կետնրոնացել էին ազատ ծրագրային ապահովման ոլորտի իրավաբանական և կազամակերպչական հարցերի վրա։