Ռիչարդ Սթոլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Սթոլման

Ռիչարդ Մեթյու Սթոլմանը (անգլ.՝ Richard Matthew Stallman, հաճախ օգտագործվում է անվան սկզբնատառերից կազմված հապավումը՝ rms, ծնվել է 1953թ. մարտի 16-ին) հանդիսանում է ազատ ծրագրերի[1] շարժման (free software movement) նախաձեռնողը և ԳՆՈՒ (GNU) նախագծի ու Ազատ ծրագրերի հիմնադրամի (Free Software Foundation) հիմնադիրը։

1983թ․ Սթոլմանը սկսեց ազատ օպերացիոն համակարգ ստեղծելու ԳՆՈՒ նախագիծը՝ իբրև գլխավոր ճարտարապետ և կազմակերպիչ։ Նշված նախագծով սկիզբ դրվեց նաև ազատ ծրագրերի շարժմանը, որը ֆորմալիզացվեց 1985թ․ Ազատ ծրագրերի հիմնադրամի ստեղծմամբ։
Նա հանդիսանում է ազատ ծրագրերի շարժման գաղափարների իրագործմանը ուղղված քոփիլեֆթ[2] (copyleft) գաղափարի առաջամարտիկներից և մի քանի քոփիլեֆթ արտոնագրերի հիմնական հեղինակ, մասնավորապես՝ ներկայումս ամենատարածված ԳՆՈՒ հանրային արտոնագրի (GNU General Public License)։
Սթոլմանը բավականին հայտնի ծրագրավորող է և հեղինակ այնպիսի կարևոր ծրագրերի, ինչպիսիք են Էմակսը (Emacs), ԳՆՈՒ կազմարկիչների հավաքածուն (GNU Compiler Collection), ԳՆՈՒ վրիպազերծիչը (GNU Debugger) և շատ այլ գործիքներ ԳՆՈՒ հիմնական գործիքների հավաքածուի (GNU Coreutils) մեջ:
1990-ական թթ․ կեսերից սկսած Սթոլմանը ավելի շատ ժամանակ է հատկացնում ազատ ծրագրերի գաղափարների տարածմանը և իր տեսլականով՝ ծրագրային խոչընդոտող պատենտների ու հեղինակային իրավունքների ավելորդ ընդլայնման դեմ պայքարին։

[խմբագրել] Այցելությունը Հայաստան

2010 թ. նոյեմբերին այցելել է Հայաստան և հանդես եկել հանրային դասախոսություններով.

  • «Ազատ ծրագրային ապահովում. էթիկա և ինտերնետ» ("Free Software: Ethics and the Internet"). Երևան, 16.11.2010թ․
  • «Ազատ թվային հասարակություն» ("Free Digital Society"). Երևան, 18.11.2010թ․
  • «Ազատ ծրագրային ապահովումը և ձեր ազատությունը» (“Free Software and Your Freedom”). Գյումրի, 19.11.2010թ․
  • «Ազատ ծրագրերը և ձեր ազատությունը» (Առաջնորդության Դպրոցի և ՏՏ Դպրոցի համատեղ բաց դաս[3]). Երևան, 24.11.2010թ․

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Այլընտրանքային, սակայն նվազ կիրառելի տարբերակներ՝ ծրագրային ապահովում, ծրագրակազմ։
  2. Քոփիլեֆթ (copyleft)՝ հեղինակային իրավունքի օրենքների օգտագործումը՝ ծրագրերի օգտագործման, փոփոխման և տարածման սահմանափակումները կանխելու նպատակով։
  3. http://www.itschool.am/news/101124.php

[խմբագրել] Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով