Լինուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Linux
Տուքս պինգվինը, Linux միջուկի հմայիլը (թալիսմանը)
Տուքս պինգվինը, 1996 թվականին Լարրի էվինգի կողմից ստեղծված պատկերը, Linux-ի հմայիլն է.
ՕՀ ընտանիք UNIX-անման
Կերնելի տեսակ Մոնոլիտ միջուկ
Արտոնագիր GNU General Public License
Կարգավիճակ Արդի

Լինուքս (Linux) կամ ԳՆՈՒ/Լինուքս անվանում են ցանկացած UNIX-անման համակարգչային օպերացիոն համակարգ որը օգտագործում է Լինուքս միջուկ (կերնել): Այդ օպերացիոն համակարգերը օգտագործում են նաև GNU նախագծի շրջանակներում ստեղծված համակարգային (սիստեմային) ծրագրերը։ Սովորաբար հակիրճության համար այդ օպերացիոն համակարգերը անվանում են ուղղակի Լինուքս: Լինուքսը ազատ ծրագրային ապահովման և բաց կոդով ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատև և մեծամասշտաբ օրինակն է։

Ի տարբերություն այլ օպերացիոն համակարգերի մեծամասնությանը, Լինուքսը չունի մեկ պաշտոնական տարածվող թողարկում, փոխարենը տարբեր կազմակերպություններ, կրթական և գիտահետազոտական հիմնարկներ կամ պարզապես էնտուզիաստների խմբեր ստեղծում են իրենց տարբերակները՝ բաշխումները (distributions)։

ԳՆՈՒ/Լինուքս բաշխումների մեջ հաճախ են մտնում ՕՀ-ն լրացնող և կիրառական ծրագրերը, որոնք թույլ են տալիս տեղադրումից անմիջապես հետո ունենալ աշխատանքին պատրաստ լիարժեք, բազմաֆունկցիոնալ օպերացիոն միջավայր։

Ի սկզբանե ստեղծվելով և օգտագործվելով էնտուզիաստ անհատների կողմից անձնական համակարգիչների վրա Linux-ը ժամանակի ընթացքում ստացավ աջակցություն այնպիսի կորպորացիաների կողմից ինչպիսիք են IBM, Sun Microsystems, Hewlett-Packard, Oracle, Novell, Inc., Dell և Red Hat դառնալով հայտնի ՕՀ սերվերների համար։ 2006 թ. աշնան տվյալներով [1], հոսթինգ տրամադրող ամենաառաջատար ընկերություններից մոտ 90%-ի սերվերներն այսօր աշխատում էին Linux ՕՀ-ի որևէ տարբերակով։[2]

KDE-ի սեղանը SUSE Linux-ում։

Լինուքսն ավելի լայնորեն է ձևափոխվել տարբեր պլատֆորմների համար, քան որևէ այլ օպերացիոն համակարգ։[3] Այն օգտագործվում է, գերհամակարգիչներից մինչև բջջային հեռախոսները, և ցանցային սարքերից մինչև տիեզերանավերը: Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Լինուքսը հանրամատչելի է դառնում անձնական համակարգիչների շուկայում։ [4]

Բովանդակություն

Պատմություն [խմբագրել]

GNU Նախագիծը [խմբագրել]

Ռիչարդ Սթոլմանը, ազատ օպերացիոն համակարգի ստեղծման՝ GNU Նախագծի ստեղծողը։

1983 թ, Ռիչարդ Սթոլմանը հիմնադրել էր GNU Նախագիծը: Այդ նախագծի նպատակն էր ստեղծել ավարտուն POSIX-համատեղելի, UNIX-անման օպերացիոն համակարգ, կազմված միայն ազատ ծրագրային ապահովումից։

1990-ականների սկզբերին GNU-ն ստեղծել էր համակարգի անհրաժեշտ բաղադրամասերը՝ գրադարանները, կոմպիլյատորները, գրի (տեքստային) խմբագրիչները, UNIX-shell-ը, բայց պակասում էր հիմնական բաղադրիչը` kernel-ը, ՕՀ-ի միջուկը։ 1990 թ. GNU նախագիծը սկսեց աշխատանքներ Mach microkernel-ի վրա հիմնված GNU Hurd միջուկը ստեղծելու ուղղությամբ, սակայն Mach-ի կառուցվածքի առանձնահատկությունները բերում էին դժվարությունների և գործընթացը դանդաղ էր առաջ գնում։ [5]

Linux-ի ծնունդը [խմբագրել]

Լինուս Տոռվալդս - Linux միջուկի ստեղծողը.

Այդ նույն ժամանակ, 1991 թ. մեկ այլ միջուկի վրա էին սկսվել աշխատանքները՝ Հելսինկու Համալսարանի ֆին ուսանող Լինուս Տոռվալդսի կողմից։ Ի սկզբանե Տոռվալդսը իր համակարգչի վրա օգտագործում էր Minix համակարգը, որը ստեղծել էր Էնդրյու Ս. Տանենբաումը իր ուսանողներին օպերացիոն համակարգերի նախագծումը դասավանդելու համար։ Սակայն Տանենբաումը չէր թույլատրում ուրիշներին փոփոխություն մտցնել Minix-ի մեջ, ինչը և դրդեց Տոռվալդսին Minix-ի փոխարինումը ստեղծելուն։

Ի սկզբանե Տոռվալդսը իր միջուկը "Freax" էր անվանում` անգլերեն free - ազատ/անվճար և freak - խենթ բառերի միախառնումից, վերջում ավելացնելով X տառը, ինչը հաճախ օգտագործվում էր UNIX-անման համակարգերի անվանումներում։ "Linux" անվանումը հորինեց Արի Լեմմկեն որը Ֆինական Համալսարանի Ցանցին պատկանող FTP սպասարկուի վարչապետն էր (FTP server administrator): Linux անվանումը նա հորինեց գրացուցակի (folder) համար, որտեղից Տոռվալդսի ստեղծած միջուկը առաջին անգամ հնարավոր դարձավ բեռնավորել (download)։

Արտասանությունը [խմբագրել]

Linux բառի ճիշտ արտասանությունը երկար ժամանակ քննարկվում էր[6]։ 1992-ին Տոռվալդսը բացատրեց, որ ինքը այն արտասանում է ինչպես՝ /ˈlɪnʊks/։ [7]

Անվանման հետ կապված տարաձայնությունները [խմբագրել]

Ազատ և բաց կոդով ծրագրային ապահովման համայնքում (community) երկար տարիներ շարունակվում են քննարկումներն և վեճերը կապված անվանման հետ։

Նույնպես Ռիչարդ Սթոլմանի կողմից հիմանդրված Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի (FSF- Free Software Foundation) կարծիքով, այդ օպերացիոն համակարգերը պետք է անպայման անվանվեն GNU/Linux[8], քանի որ նրանք հիմնված են GNU նախագծի շրջանակներում ստեղծված բազմաթիվ ծրագրերիի վրա, իսկ Linux-ը դա ընդամենը GNU օպերացիոն համակարգի միջուկի հնարավոր իրականացումներից մեկն է։ Այսպիսով Linux-ի վրա հիմնված ՕՀ-ները, նրանք դիտարկում են ինչպես GNU տարբերակ։ Բացի թվարկված պատճառներից FSF-ը բերում է մի շարք այլ պատճառներ, օրինակ այն, որ ավելի լայն շրջանակներում և բիզնեսում տարածվելուց հետո մոռացվելու է, որ Linux-ը համայնքի (community) աշխատանքի, համագործակցության և փիլիսոփայության արդյունք է։[9]

Լինուս Տոռվալդսն ինքը գտնում է, որ անվանումը այդքան կարևոր չէ, իսկ մարդկանց ՕՀ-ն GNU/Linux անվանել պարտադրելու գաղափարն անվանում է անհեթեթ։[10]

Իրականում սակայն, պարզապես Linux անվանումը շատ ավելի լայն է տարածված լրատվամիջոցներում և մարդկանց մեջ, իսկ GNU/Linux անվանումը առօրյա կյանքում օգտագործում են միայն սակավաթիվ էնտուզիաստները և շարժման փիլիսոփաները։ "GNU" բառը բացակայում է նույնիսկ բազմաթիվ տարածոների (distributive) պաշտոնական անվանման մեջ։ Այստեղ լայն տարածված տարածոներից աչքի ընկնող բացառություններն են Debian GNU/Linux-ը և Knoppix-ը, որոնք պաշտոնապես իրենց անվանման մեջ ունեն GNU բառը։

Բազմաթիվ սկսնակների համար այս անվանման անորոշությունը խնդիրներ է առաջացնում։ Դեպքերի մեծամասնությունում, առօրեում, երբ ասում են Linux` ի նկատի ունեն GNU/Linux օպերացիոն համակարգերը, իսկ երբ խոսքը գնում է միջուկի մասին, դա հատուկ նշվում է՝ Linux միջուկ կամ Linux kernel: Գրականության մեջ հեղինակները խառնաշփոթից խուսափելու համար նշում են, թե ինչ ի նկատի ունեն Linux բառը գործածելիս։

Տես նաև [խմբագրել]

Հղումներ [խմբագրել]

Արտաքին Հղումներ [խմբագրել]