Բադա ՕՀ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bada
Օպերացիոն համակարգի լոգոն
Ընկերություն/
Ստեղծող՝
Սամսունգ
Վերջին կայուն թողարկում՝ 12.0.2 SDK / 2011 հոկտեմբերի 11
Միջուկի (Kernel)-ի տեսակը՝ RTOS կամ Linux kernel
Իլռե օգտագործողի միջներեսը՝ Գրաֆիկական
Կարգավիճակը՝ Արդի
Վեբկայք՝ www.bada.com

Բադա ՕՀ (Bada OS, կորեերեն՝ 바다, «օվկիանոս»), օպերացիոն համակարգ սենսորային էկրանով շարժական հեռախոսների թաչֆոնների համար: Մշակվում է Samsung Electronics ընկերության կողմից SHP պրոպրիետային պլատֆորմի (Samsung Handset Platform) մշակման և զարգացման փորձի հիման վրա: Bada պլատֆորմով հեռախոսները ստացել են բադաֆոններ (bada phones) անվանումը և արտադրողի կողմից ներկայացվում են որպես թաչֆոններ:

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Bada պլատֆորմի մասին հայտարարվել է 2009 թվականի նոյեմբերի 10-ին: Պլատֆորմի 1.0 վարկածը և Samsung Wave S8500 առաջին bada հեռախոսը (բադաֆոնը) ներկայացվել ե 2010 թվականի փետրվարի 14ին Բարսելոնում, Mobile World Congress 2010-ի բացումից մեկ օր առաջ: 2010 թվականի մայիսին սկսվեց Samsung Wave S8500-ի վաճառքը և թողարկվեց bada հավելվածների մշակողի գործիքային միջոցների առաջին հրաարակային վարկածը` bada SDK/IDE:2010 թվականի ամռանը ներկայացվեց bada 1.1 վարկածը միջին գնային կարգի բադաֆոնների և բյուջետայինների համար: Bada 1.1-ով առաջին մոդելները (Samsung Wave 525 S5250, Samsung Wave 533 S5330, Samsung Wave 575 S5750, Samsung Wave 723 S7230) վաճառքի ընդունվեցին 2010 թվականի առաջին կեսին: 2010 թվականի աշնանը դուրս եկավ bada 1.2 վարկածը Samsung Wave II S8530 նոր Bada-ֆլագմանով: Mobile World Congress 2011-ում ներկայացվեց bada 2.0 ալֆա-վարկածը:2011 թվականի հուլիսին հայտարարվեց bada 2.0-ով միջին գնային կարգի բադաֆոննի` Samsung Wave 725 S7250-ի մասին:թողարկվեց bada 2.0-ի ղեկավարությամբ նոր ֆլագմանը` Wave III: S8500/S8530-ի համար մինչև bada 2.0 նորացումը հասանելի կդառնա 2011 թվականի դեկտեմբերի վերջին և 2012 թվականի հունվարին: կրտսեր բադաֆոնները ավելի շուտ չեն ստանա նորացում մինչև bada 2.0, այլ value pack:

[խմբագրել] Նկարագրությունը

Bada-ն հանդիսանում է փակ տիպի պլատֆորմ, որի համար`

  • կարող են մշակվել այսպես կոչված native-հավելվածներ, այսինքն, անմիջականորեն պլատֆորմի համար մշակվող հավելվածներ, օգտագործելով արտադրողի SDK-ն:
  • կարող են օգտագործվել ապարատուրային լուծումների անսահմանափակ քանակությամբ տարբերակներ, և, որպես հետևանք, ԳՀ (Linux, RTOS, Windows Mobile):

Բադա պլատֆորմը բազմամակարդակային ճարտարապետություն: Գործառնական համակարգի միջուկի (Kernel) տեղաբաշխվում է սարքավորման շերտը (Device): Այս մակարդակում աշխատող ծառայությունները հիմնվում են միջուկի մակարդակի հնարավորությունների վրա և ապահովում են ավելի վերևում ընկած մակարդակներին հասանելիություն սարքավորման այնպիսի ֆունկցիաներին, ինչպես գրաֆիկայի հետ աշխատանքը, մուտիմեդիաները և հաղորդակցությունները: Հենց շնորհիվ այդ մակարդակի, bada-ի համար գրված ծրագրերը ստանում են 3D-գրաֆիկա և համացանց մտնելու հնարավորություն, բոլոր հայտնի հաղորդակցական ինտերֆեյսների օգնությամբ: ի միջի այլոց, սոցիալական ծառայությունների սատարման ապահովմամբ անմիջականորեն զբաղվում է ավելի վերևում ընկած Service մակարդակը: Bada միջավայրում ծրագրերը կատարվում են առանց Java-մեքենայի տիպի միջանկյալ ծրագրային ապահովման համար: Bada-ն ապահովում է բազմախնդրայնության և պլատֆորմի բոլոր ֆունկցիաներին ծրագրերի մուտքի սատարումը: Bada 1.1 –ը իրենից ներկայացնում ե bada 1.0-ի պարզեցված վարկածը` սկզբնական մակարդակի հեռախոսների համար: գլխավորապես պարզեցված է գրաֆիկան և անիմացիան, հեռացված են որոշ ֆունկցիաներ (աշխատանքը որպես հասանելության կետ, AllShare և այլն): Bada 1.2-ում հիմնական նորամուծությունները դարձան, հեռախոսի օգտագործումը համակարգչին միացնելու դեպքում, նորացված բրաուզերը, FLAC ձևաչափի սատարումը, T9 Trace! տեքստի անընդհատ հավաքման տեխնոլոգիան, 15%-ից ավելի ցածր կուտակիչի լիցքավորման ծավալի նվազեցման դեպքում հեռախոսի բոլոր ֆունկցիաների օգտագործման հնարավորությունը և այլն: Bada 2.0-ում հայտնվեցին բազմաթիվ նորամուծություններ որոնց թվում` ընդլայնված բազմաղնդրայնությունը, ֆոնային ռեժիմում հավելվածների գործարկումը անիմացիոն էֆեկտները և հետևյալ տեխնոլոգիաների սատարումը, FlashLite4, HTML5, Web Access Control (WAC), Near-Field Communication (NFC), Push Notification, Text-To-Speech (TTS), Wi-Fi Direct, խոսքի ճանաչումը:

[խմբագրել] Ծրագրեր

Բադա պլատֆորմի համար Samsung -ը բացում ե միջազգային հայտնի խանութ` Samsung Apps: , 2010 թվականի հուլիսին Samsung Apps-ը ուներ 300 ծրագրեր, որոնց 70%-ն անվճար էր:2010 թվականի վերջին ակնկալվում էր մոտավորապես 7000 ծրագիր, բայց ստացվեց 3000 ծրագիր 2011 թվականի առաջին քարորդում:

[խմբագրել] Սարքավորումներ

Բադա Օհ-ով աշխատող առաջին հեռախոսը` Wave S8500-ը բարակ թաչֆոն է, որն ունի CPU (S5PC110), որը իր մեջ ներառում է 1 GHz ARM Cortex-A8 CPU արագուրյամբ պրոցեսոր: էկրանը`Super AMOLED և 720p hd տեսահոլովակ ձայնագրելու հնարավորություն: 2010 թվականի նոյեմբերին արտադրվեց Samsung S8530 Wave II հեռախոսը: Այն ունի 3.7 դյույմ Super Clear LCD էկրան, այնտեղ ներդրված է Բադա Bada 1.2: 2011 թվականի օգոստոսին արտադրվեց Samsung Wave 3-ը բադա 2.0 պլատֆորմով:Այն ունի 1.4 GHz CPU PowerVR SGX 540 GPU պրոցեսոր, 4 դյույմ, AMOLED էկրան և 5MP տեսախցիկ:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով