ԲիԷսԴի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԲիԷսԴի
Изображение логотипа
ՏեսակՅունիքս
ՍտեղծողԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Հիմք են ծառայելResearch Unix?
Առաջին թողարկում1977[1]
Վերջին տարբերակ4.4-Lite2 (հունիս 1995)[2]
Առկա էանգլերեն
ԱրտոնագիրBSD արտոնագիր
ՆախորդՅունիքս
Հաջորդ386BSD?[2], BSD/OS?[2], DEMOS? և NetBSD[3]
Անվանված էԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
 Berkeley Software Distribution Վիքիպահեստում

ԲիԷսԴին (անգլերեն՝ BSD (Berkeley Software Distribution)) յունիքսանման օպերացիոն համակարգ է, որը 1977-1995 թվականներին մշակվել է Բերքլիի համալսարանի համարգչային հետազոտական խմբի կողմից։

Պատմականորեն, ԲիԷսԴին համարվում է յունիքսի մի ճյուղ՝ «ԲիԷսԴի յունիքս», քանի որ այն ելակոդը ներկայացնում է AT&T UNIX օպերացիոն համակարգի տեսքով։ BSD օպերացիոն համակարգի յուրահատկությունն է համարվում հատուկ BSD արտոնագիրը, որը կարճ կարելի է նկարագրել հետևյալ կերպ՝ ամբողջ սկզբնական կոդը BSD-ի սեփականությունն է և բոլոր փոփոխությունները հանդիսանում են իրենց հեղինակների սեփականությունը։

BSD ընտանիքի անդամներ են հանդիսանում NetBSD-ն, FreeBSD-ն, OpenBSD-ն, MirBSD-ն, DragonFly BSD-ն, PC-BSD-ն, DesktopBSD-ն, SunOS-ը, TrueBSD-ն, Frenzy-ն, Ultrix-ը և մասնավորապես Darwin-ը (Մաք ՕԷս-ի միջուկ)։

BSD–ն «դասական» UNIX տարբերակից տարբերվում է իրականացվող մակարդակների փոխանջատման բացակայությամբ, տպման և ֆայլային համակարգերով, ինչպես նաև պրոցեսորի ղեկավարությամբ։ Սակայն օգտագործողի հրամանները գրեթե միանման են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]