Քոփիլեֆթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բովանդակություն

Հեղինակային իրավունք (Copyleft)[խմբագրել]

Հեղինակային իրավունքի խորհրդանշանն է լրիվ շրջանի մեջ վերցված հակառակ «c»-ն: Դա հեղինակային իրավունքի խորհրդանշանի հայելային արտացոլումն է: Ի տարբերություն հեղինակային իրավունքի խորհրդանշանի` այն ոչ մի իրավական նշանակություն չունի:

Copyleft-ը copyright բառի բառախաղ է` նկարագրելու մի երևույթ, երբ հեղինակային իրավունքի օրենքը կիրառվում է պատճենները և ձևափոխված տարբերակները բաշխելու սահմանափակումներն ուրիշների համար վերացնելու նպատակով և պահանջում է պահպանել նույն ազատությունները նաև ձևափոխված տարբերակների համար:

Հեղինակային իրավունքն արտոնագրման ձև է և կարող է կիրառվել այնպիսի աշխատանքների հեղինակային իրավունքները փոփոխելու համար, ինչպիսիք են համակարգչային ծրագրակազմերը, փաստաթղթերը, երաժշտությունն ու կերպարվեստը: Ընդհանուր առմամբ, հեղինակային իրավունքն արգելում է ուրիշներին վերարտադրել, հարմարեցնել կամ բաշխել հեղինակի աշխատանքի պատճենները: Ի հակադրություն` հեղինակը կարող է հեղինակային իրավունքի արտոնագրման միջոցով իր աշխատանքի օրինակը ստացած ցանկացած անձի թույլատրել վերարտադրելու, հարմարեցնելու կամ բաշխելու աշխատանքը, եթե արդյունքում ստացվող օրինակները կամ հարմարեցումները նույնպես ենթարկվում են նույն հեղինակային իրավունքի սկզբունքներին: Լայնորեն կիրառվող հեղինակային իրավունքի արտոնագրման օրինակ է GNU հանրային արտոնագրումը (GNU General Public License): Նման արտոնագիր է տրամադրում նաև Creative Commons-ը, որը կոչվում է ShareAlike:

Հեղինակային իրավունքը կարելի է նաև ներկայացնել որպես հեղինակային իրավունքի արտոնագրման այնպիսի սխեմա, որի դեպքում հեղինակը զիջում է հեղինակային իրավունքով վերապահված որոշ, բայց ոչ բոլոր իրավունքները: Փոխանակ թույլ տալու, որ աշխատանքը լիովին ընկնի հանրային տիրույթ (public domain) (որտեղ հեղինակային իրավունքի ոչ մի սահմանափակում չկա), հեղինակային իրավունքը թույլ է տալիս հեղինակին կիրառելու հեղինակային իրավունքի որոշ, բայց ոչ բոլոր սահմանափակումները նրանց նկատմամբ, ովքեր ցանկանում են ներգրավվել այնպիսի գործունեության մեջ, որն այլ պարագայում կհամարվեր հեղինակային իրավունքի խախտում: Հեղինակային իրավչունքի դեպքում կարելի է խուսափել հեղինակային իրավունքի խախտումներից, եթե պոտենցիալ խախտողը շարունակի պահպանել հեղինակային իրավունքի նույն սխեման: Հենց այս պատճառով էլ հեղինակային իրավունքի սխեմաները հայտնի են նաև որպես «փոխադարձ» արտոնագրեր:

Եթե հեղինակային իրավունքի օրենքները պաշտպանում են հեղինակի իրավունքները` վերահսկելով բաշխումն ու ձևափոխությունները, ապա հեղինակային իրավունքը կոչված է սուբյեկտիվ ազատություն շնորհելու վերջնական գործածողներին: Հեղինակային իրավունքի արտոնագրերն առանձնացնում են այն դրույթները, որոնք հստակորեն վերացնում են այն սահմանափակումները, որոնք, հեղինակի կարծիքով, վերջնական գործածողին ազատություն չեն տալիս: Ծրագրակազմերում բաց ելակետային (open source) հեղինակային իրավչունքի արտոնագրերը դնում են այն առաջնային սահմանափակումը, որ ծրագրակազմի ձևափոխմանը նպաստող տեղեկույթները (օրինակ` ելակետային կոդը (source code) պետք է մատչելի լինեն գործածողին` արտոնագրված ծրագրակազմով հանդերձ, և թույլ տան նշելու առաջին հեղինակի անունը:

Պատմություն[խմբագրել]

«Copyleft; All Wrongs Reserved», 1976 թ.

Հեղինակային իրավունքի վաղ օրինակներից էր «Tiny BASIC» նախագիծը, որը սկսվել էր 1975 թ. «People's Computer Company» ընկերության թերթում: Դենիս Էլիսոնը մասնագիր (specification) էր գրել BASIC ծրագրավորման լեզվի մի պարզ տարբերակի համար: Այս դիզայնը չէր ապահովում տեքստային շարանը (text string) և օգտվում էր միայն ամբողջ թվերի թվաբանությունից: Նպատակն այն էր, որ ծրագիրը բավարարի 2-3 կիլոբայտ հիշողությունը:

«Tiny BASIC» նախագիծը շուտով վերաճեց Tiny BASIC-ի «Դոկտոր Դոբսի ամսագրի» (Dr. Dobb's Journal)` «Calisthenics & Orthodontia, Running Light Without Overbyte» ենթավերնագրով: Հոբբիիստները սկսեցին BASIC լեզվով մեկնաբանիչներ գրել իրենց միկրոմշակիչային հիմք ունեցող տնային համակարգիչների համար և տպագրության ուղարկել ելակետային կոդը «Դոկտոր Դոբսի ամսագրին» և այլ ամսագրերի: 1976 թ. կեսին կային Tiny BASIC-ի մեկնաբանիչներ Intel 8080, Motorola 6800 և MOS Technology 6502 մշակիչների համար: Սա համօգտագործվող ելակետային նախագիծ էր, մինչև ինտերնետը հնարավորություն ստեղծեց հեշտությամբ փոխանցելու նշոցները (file): Համակարգչային հոբբիիստները փոխանակում էին թղթե երիզներ (paper tape), երիզատուփեր (cassettes) և նույնիսկ արտագրում էին տպագիր նշոցները:

«Դոկտոր Դոբսի ամսագրի» խմբագիր Ջիմ Ուորենը 1976 թ. հուլիսին գրեց «ACM» ծրագրավորման լեզվի թերթն իր հաջողված ծրագրի դրդապատճառների և մեթոդների մասին: Նա սկսեց այսպես. «Գոյություն ունի կենսունակ այլընտրանք այն խնդիրների համար, որոնք համակարգչային հոբբիիստներին ուղղված իր զայրացած նամակում վեր է հանել Բիլ Գեյթսը` անդրադառնալով ծրագրակազմերը «քերթելուն»: Երբ ծրագրակազմերն անվճար են կամ այնքան էժան, որ ավելի հեշտ է դրանք գնել, քան արտատպել, դրանք ոչ ոք չի «գողանում»: Սխեման այն էր, որ փորձված պրոֆեսիոնալը պետք է աներ ընդհանուր նախագիծը, իսկ հետո նշեր իրականացման մեթոդը: Գիտակ սիրողները պետք է կիրառեին նախագիծը տարբեր համակարգչային համակարգերի համար: Ուորենը կանխատեսեց, որ այս մեթոդը պետք է շարունակվի և ընդլայնվի:

«Դոկտոր Դոբսի ամսագրի» 1976 թ. մայիսյան համարում տպագրվել էր Լի Չեն Վանգի Palo Alto Tiny BASIC ծրագիրը Intel 8080 միկրոմշակիչի համար: Այն սկսվում էր սովորական վերնագրով, հեղինակի անունով և նրա մասին տվյալներով, սակայն կար նաև հավելում`@COPYLEFT ALL WRONGS RESERVED: Homebrew Computer Club-ի անդամ Ռոջեր Ռաուսքոլբը ձևափոխեց և բարելավեց Լի Չեն Վանգի ծրագիրը, և այն հրատարակվեց Interface Age ամսագրի 1976 թ. դեկտեմբերյան համարում: Ռոջերն ավելացրեց իր անունը և պահպանեց COPYLEFT նշումը:

Հեղինակային իրավունքը մեկ այլ` ավելի ուշ դրսևորում ստացավ, երբ Ռիչարդ Սթոլմանն աշխատում էր Lisp մեկնաբանիչի վրա: Symbolics-ը խնդրել էր օգտագործել Lisp մեկնաբանիչը, և Սթոլմանը համաձայնել էր նրանց համար մշակել իր աշխատանքի հանրային տիրույթի տարբերակը: Symbolics-ն ընդլայնեց ու բարելավեց Lisp մեկնաբանիչը, սակայն երբ Սթոլմանը ցանկացավ մատչում (access) ստանալ իր մեկնաբանիչում Symbolics-ի արած բարեփոխումներին, Symbolics-ը մերժեց նրան: Այդ ժամանակ` 1984-ին, Սթոլմանը շարունակեց աշխատանքները սեփականատիրական ծրագրակազմերի (proprietary software) այս ձևավորվող վարքի ու մշակույթի վերացման ուղղությամբ, որը նա անվանեց ծրագրակազմերի կուտակում (software hoarding):

Քանի որ Սթոլմանը համարեց, որ կարճ ժամանակում հնարավոր չի լինի վերացնել հեղինակային իրավունքի գործող օրենքներն ու, իր կարծիքով` դրանց առաջ բերած անարդարությունները, նա որոշեց աշխատել գործող օրենքի շրջանակներում: Նա ստեղծեց սեփական հեղինակային իրավունքի արտոնագիրը` Emacs General Public License-ը, որն առաջին հեղինակային իրավչունքի արտոնագիրն էր: Հետագայում այն վերաճեց GNU General Public License-ի, որը ներկայումս ամենատարածված Ազատ ծրագրակազմային արտոնագրերից է: Առաջին անգամ հեղինակային իրավունքի սեփականատերը քայլեր էր ձեռնարկել, որպեսզի հնարավորինս շատ իրավունքներ մշտապես փոխանցվեն ծրագրի գործածողներին` անկախ նրանից, թե ինչ հետագա փոփոխությունների է ենթարկվել սկզբնական ծրագիրը: Այս սկզբնական GPL-ը իրավունքներ շնորհեց ոչ թե լայն հանրությանը, այլ միայն նրանց, ովքեր արդեն ստացել էին ծրագիրը: Սակայն դա առավելագույնն էր, որ կարելի էր անել գործող օրենքի շրջանակներում: Այն ժամանակ նոր արտոնագրին «հեղինակային իրավչունք» անվանումը չտրվեց:

Ռիչարդ Սթոլմանը նշել է, որ այդ անվանումը եկել է Դոն Հոփքինսից, որին նա անվանում է շատ վառ երևակայության տեր անձնավորություն, և որը 1984-ին կամ 1985-ին մի նամակ էր գրել իրեն, որի վրա գրված էր «Հեղինակային իրավունք` բոլոր իրավունքները փոխված են հակառակի» (Copyleft - all rights reversed): «Kopyleft» տերմինը` «Բոլոր իրավունքները փոխված են հակառակի» (All Rites Reversed) նշումով, կիրառվում էր 1970-ականների սկզբին նաև «Principia Discordia»-ում, ինչը կարող էր ոգեշնչած լինել Հոփքինսին կամ ազդած լիներ այլ կիրառումների վրա: Իսկ արվեստի բնագավառում Ռեյ Ջոնսոնն ավելի վաղ ինքնուրույնաբար ստեղծել էր այդ տերմինը, որը վերաբերում էր նրա փոստային արվեստում (mail art) և անցողիկ նվերներում (ephemeral gifts) կիրառված խառը միջավայրային պատկերներին (mixed media imagery), որոնցից ածանցյալ աշխատանքների ստեղծումը նա խրախուսում էր: (Թեև ինքը` արտահայտությունը, համառոտակի հայտնվել էր 2002 թ. ստեղծված «How to Draw a Bunny» վավերագրական ֆիլմում նրա գործերից մեկի վրա, 2001-ին նկարահանված «Revolution OS» վավերագրական ֆիլմում Ջոնսոնի անվանը հղում չկա:)

Կան որոշակի խնդիրներ կապված «հեղինակային իրավչունք» տերմինի սահմանման հետ: Տերմինը ստեղծվել է որպես զվարճալի բառախաղ «հեղինակային իրավունք» արտահայտության վրա և սկզբնապես եղել է գոյական` նշանակելով GNU General Public License-ի հեղինակային իրավունքի արտոնագրման պայմաններ, որ ստեղծել էր Ռիչարդ Սթոլմանը Free Software Foundation-ի շրջանակներում: Որպես բայ գործածվելիս (օրինակ` «նա հեղինակային իրավչունքի պայմանները տարածեց իր աշխատանքի վերջին տարբերակի վրա), այն նվազ հստակ է և կարող է վերաբերել նման մի քանի արտոնագրերից յուրաքանչյուրին կամ էլ քննարկման նպատակներով նկատի ունենալ որևէ երևակայական արտոնագիր:

Հեղինակային իրավունքի կիրառումը[խմբագրել]

Հեղինակային իրավունքի կիրառումը, որպես կանոն, ենթադրում է արտոնագրի հետ միասին նաև աշխատանքի համար պատճենման պայմանների կոդավորում: Ցանկացած նման արտոնագիր, որպես կանոն, աշխատանքի օրինակ ունեցող յուրաքանչյուր անձի տալիս է այն նույն ազատությունները, որոնք ունի հեղինակը` ներառյալ (անվճար ծրագրակազմի սահմանումից).

  1. աշխատանքի անվճար օգտագործում և ուսումնասիրում
  2. աշխատանքը պատճենելու և ուրիշների հետ համօգտագործելու ազատություն
  3. աշխատանքը ձևափոխելու ազատություն
  4. ձևափոխված, ուստի նաև, ածանցյալ աշխատանքները բաշխելու ազատություն:

Այս ազատությունները չեն երաշխավորում, որ ածանցյալ աշխատանքը կբաշխվի նույն ազատական պայմաններով: Որպեսզի աշխատանքն իսկապես հեղինակային իրավչունքի օբյեկտ լինի, արտոնագրում պետք է ամրագրված լինի, որ ածանցյալ աշխատանքի հեղինակը կարող է բաշխել նման աշխատանքները միայն նույն կամ նման արտոնագրային պայմաններով:

Հեղինակային իրավչունքի տեսակներն ու դրանց հարաբերություններն այլ արտոնագրերին Հեղինակային իրավչունքը որոշ ազատ ծրագրակազմային արտոնագրերի տարբերակիչ հատկանիշն է: Շատ ազատ ծրագրակազմային արտոնագրեր հեղինակային իրավչունքի արտոնագիր չեն, քանի որ նրանք չեն պահանջում արտոնագիր ստացողից բաշխել ածանցյալ աշխատանքները նույն արտոնագրի պայմաններով: Ներկայումս բանավեճ է ընթանում, թե որ կարգի արտոնագրերն են ամենաբարձր աստիճանի ազատություն շնորհում: Այս բանավեճը կախված է մի շարք բարդ հարցերից, ինչպիսին են ազատության սահմանումը և թե ում ազատություններն են ավելի կարևոր, կամ արդյոք անհրաժեշտ է առավելագույն ազատություն ապահովել աշխատանքի բոլոր պոտենցիալ ստացողների համար (ազատություն սեփականատիրական ծրագրակազմեր ստեղծելուց): Ոչ հեղինակային իրավչունքային ազատ ծրագրակազմային արտոնագրերն առավելագույն ազատություն են ապահովում նախնական ստացողի համար (սեփականատիրական ծրագրակազմեր ստեղծելու ազատություն):

Creative Commons-ի share-alike արտոնագրային համակարգի նմանությամբ` GNU-ի ազատ փաստաթղթային արտոնագիրը (GFDL) թույլ է տալիս հեղինակներին սահմանափակումներ կիրառել իրենց աշխատանքների որոշակի հատվածների համար` զերծ պահելով դրանք հեղինակային իրավչունքի ամբողջական մեխանիզմից: GFDL-ի պարագայում այս սահմանափակումները ներառում են ինվարիանտային հատվածները, որոնք ապագա խմբագիրները չեն կարող փոփոխել: GFDL-ի նախնական նպատակն էր ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կնպաստեր հեղինակային իրավչունքային ծրագրակազմի փաստաթղթավորմանը: Մինչդեռ արդյունքը եղավ այն, որ այն կարող է կիրառվել ցանկացած փաստաթղթի համար:

Ուժեղ և թույլ հեղինակային իրավունք[խմբագրել]

Աշխատանքը վերահսկող հեղինակային իրավունքը համարվում է «ավելի ուժեղ», նրա պայմանները կարող են տարածվել ամեն տեսակի ածանցյալ աշխատանքների վրա: «Թույլ հեղինակային իրավունք» ունեն այն արտոնագրերը, որոնց դեպքում ոչ բոլոր ածանցյալ աշխատանքներն են ժառանգում հեղինակային իրավչունքի արտոնագիրը: Իսկ կժառանգի, արդյոք, ածանցյալ աշխատանքն այդ արտոնագիրը` հաճախ կախված է նրանից, թե ինչպես է աշխատանքն ածանցվել:

«Թույլ հեղինակային իրավչունքային» արտոնագրեր, ընդհանուր առմամբ, կիրառվում են ծրագրակազմերի գրադարաններ ստեղծելու համար, որպեսզի թույլ տան այլ ծրագրակազմերի կապվելու գրադարանին, իսկ հետո վերաբաշխվելու` առանց գրադարանի հեղինակային իրավչունքի արտոնագրով բաշխվելու օրենքի պահանջին ենթարկվելու անհրաժեշտության: Միայն թույլ հեղինակային իրավչունք ունեցող ծրագրակազմերի փոփոխություններն են ենթարկվում նման արտոնագրի հեղինակային իրավչունքային դրույթների պահանջներին, և ոչ թե նրան կապվող ծրագրակազմերի փոփոխությունները: Դա թույլ է տալիս ցանկացած արտոնագրի ծրագրերի կազմվելու և կապվելու հեղինակային իրավչունք ունեցող գրադարաններին, ինչպիսին է glibc-ը (GNU նախագծի C standard գրադարանի կիրառումը), իսկ հետո վերաբաշխվելու առանց որևէ վերաարտոնագրման:

Ուժեղ հեղինակային իրավչունք օգտագործող ամենահայտնի ազատ ծրագրակազմային արտոնագիրը GNU հանրային արտոնագիրն է: «Թույլ» հեղինակային իրավչունք օգտագործող անվճար ծրագրակազմային արտոնագրերից են GNU նվազ հանրային արտոնագիրը և Մոզիլայի հանրային արտոնագիրը: Հեղինակային իրավչունքի ազատ ծրագրակազմային արտոնագրերից են նաև X11 արտոնագիրը, Ապաչի արտոնագիրը և BSD արտոնագիրը:

Design Science License արտոնագիրն ուժեղ հեղինակային իրավչունքային արտոնագիր է, որ կարող է կիրառվել ցանկացած աշխատանքի նկատմամբ, որը ծրագրակազմ կամ փաստաթուղթ չէ, ինչպիսին են արվեստը, երաժշտությունը, մարզական լուսանկարչությունը կամ տեսանյութերը: Այն խնամորդում է Free Software Foundation-ն իր license list կայքում, սակայն GPL-ին համատեղելի չի համարում:

Լրիվ կամ մասնակի հեղինակային իրավունք[խմբագրել]

«Լրիվ» կամ «մասնակի» հեղինակային իրավչունքը վերաբերում է մեկ այլ հարցի. լրիվ հեղինակային իրավչունքը գործում է, երբ աշխատանքի բոլոր մասերը (բացի արտոնագրից) կարող են ձևափոխվել կամ բաշխվել միայն աշխատանքի հեղինակային իրավչունքի արտոնագրի պայմաններով: Մասնակի հեղինակային իրավչունքն ազատում է աշխատանքի որոշ մասերն արտոնագրի պայմաններին ենթարկվելու անհրաժեշտությունից` այդպիսով թույլատրելով բաշխել որոշ ձևափոխված տարբերակներ այլ արտոնագրային պայմաններով, կամ էլ որևէ այլ ձևով չի պարտադրում հեղինակային իրավչունքի բոլոր դրույթները տվյալ աշխատանքին: Օրինակ` որոշ ծրագրակազմերի համար արված GPL-ին կապման բացառությունը:

Share-alike[խմբագրել]

Share-alike-ը պահանջում է, որ ցանկացած նախնական աշխատանքին շնորհված ցանկացած ազատություն շնորհվի նաև ցանկացած ածանցյալ աշխատանքի նույն կամ նման պայմաններով: Սա ենթադրում է, որ ցանկացած հեղինակային իրավչունքի արտոնագիր ինքնաբերաբար դառնում է Share-alike արտոնագիր, բայց ոչ հակառակը, քանի որ որոշ Share-alike արտոնագրեր ներառում են այլ սահմանափակումներ, օրինակ` արգելում են առևտրային օգտագործումը: Creative Commons արտոնագրերի որոշ տարբերակներ Share-alike-ի օրինակներ են: