Live USB

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ubuntun-ն Live USB-ի միջոցով

Live USB, հատուկ ստեղծված կոշտ կրիչ, որը իր մեջ պարունակում է օպերացիոն համակարգ։ Հիմնականում որպես Live USB-ի օգտագործվում է USB կրիչ քանի, որ այն ունի ավելի կոմպակտ չափեր, սակայն կա հնարավորություն նաև այլ կրիչների օգտագործման։

Օգտակգործվում է․

  • նոր օպերացիոն համակարգերի ուսումնասիրման և գնահատման համար առանց այն տեղադրելու
  • օպերացիոն համակարգի տվյալների վերականգնման համար
  • օպերացիոն համակարգի տեղադրման համար
  • ադմինիստրատորի գաղտնաբառի զրոյացման համար։

Համեմատությունը Live CD-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց կատարած ֆունկցիայով սրանք երկուսն էլ կատարում են նույն գործողությունը, տարբեր են միայն այս կրիչները, որնց մեջ պահպանվում են ֆայլերը։ Live USB-ի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս օգտագործել մասնագիտացված օպերացիոն համակարգեր։ Այսպիսի պարագայում կամ իսպառ բացակայում է ֆալերի և կարգավորումների պահանումը կամ էլ կան սահմանափակումներ։ Սակայն կան ֆունկցիաներ, որոնք աշխատում չեն Live CD-ում, սակայն աշխատում են Live USB-ի դեպքում։ Բացի այդ ժամանակակից USB կրիչների աշխատանքի արագությումը մի քանի անգամ գերազանցում է Live CD-ի արագությանը, բացի այդ կարելի է ստեղծել և պահպանել օպերատիվ ֆայլեր առանց հավելյալ սարքավորումների։ Ահա թե, որն է պատճառը, որ Live USB-ն ավելի նախընտրելի է, քան Live CD։

Ամբողջական օպերացիոն համակարգի տեղադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

USB կրիչով կարելի է տեղադրել նաև ամբողջական օպերացիոն համակարգ։ Այսպիսի մեթոդը ավելի հարմար է, երբ հարկ կա տեղադրել օպերացիոն համակարգը կոշտ սկավառակի վրա այս միջոցը ամբողջությամբ հանում է օպերացիոն համակարգի վրա դրված սահմանափակումները։ Սակայն ասյեղ շատ բան կախված է կրիչի տեսակից, հաճախ ամբողջական օպերացիոն համակարգ տեղադրելու համար օգտագործվում է ոչ թե ֆլեշ-կրիչներ, այլ USB-կոշտ սկավառակներ։

Live USB-ի միջոցով կարելի է օգտագործել օպերացիոն համակարգը սկավառակի վրա տեղադրելու համար, օգտագործելով այն CD/DVD-ի հետ միասին, եթե համակարգչի վրա բացակայում է սկավառակների ընթերցման հնարավորությունը։

Որոշ օպերացիոն համակարգերի դիստրիբուտներ, թույլ են տալիս օգտագործել դիստրիբուտները հիմանկան օպերացիոն համակարգերում առաջացած թերություները ուղղելու համար։ Այսպիսի դիստրիբուտնեի բեռնումը, թույլ է տալիս բացել ցանկը և ընտրել անհրաժեշտ գործողությունները կամ ուղղակի տեղադրել մաքուր օպերացիոն համակարգը։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվար է տեղադրել[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն, շատ դիստրիբուտներ տեղադրելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք գործողություններ։ Նման պարագայում Live USB-ի պատրաստումը ավելի դժվար է, քան Live CD-ինը։

Գոյություն ունեն ծրագրեր, որոնք թույլ են տալիս ձայնագրել նախօրոք պատրաստված ֆայլերը (*.iso, *.img) կամ նրանց PE-տարբերակները տեղադրել USB կրիչի վրա։ UltraISO և Daemon Tools հանդիսանում են պարզ բայց և շատ կարևոր ֆունկցիաներ պարունակող ծրագրեր։

USB-ի կրիչի պահպանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայլային համակարգը տեղադրման ժամանակ ընտրվում է որպես read only, ու պետք է անհատապես զբաղվել դրանցով, որպեսզի հնարավոր լինի նրա մեջ ձայնագրել ֆայլեր։

Live session users[խմբագրել | խմբագրել կոդը]

LSU-ն թույլ չի տալիս արգելափակել էկրանը համակարգի սկզբնական մեկնարկից։

BIOS-ի աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մայրական սալիկներ կամ BIOS-ի տարբերակներ թույլ չեն տալիս բեռնումը USB-ից, դա առաջին հերթին վերաբերվում է հնացած տարբերակներին։ Նման պարագայում սովորաբար օգտագործվում են հատուկ բեռնման համար նախատեսված սկավառակներ, որոնք թույլ են տալիս օգտագործել կրիչի պարունակությունը առանց BIOS-ի աջակցության։ Հիմանակնում 2006 թվականից[1] ի վեր ստեղծված բոլոր մայրական սալիկները ունեն USB-պորտի հնարավորություն, սակայն այս ֆունկցիան գործել է նաև ավելի հին տարբերակներում։

Աշխատանքի և բեռնման արագություն[խմբագրել | խմբագրել կոդը]

USB-ի կրիչների բյուջետային մոդելների արագությունը այդքան էլ մեծ չէ, ինչը առաջացնում է դժվարություններ օպերացիոն համակարգի և ծրագրերի օգտագործումը, որոնք գտնվում են կրիչի վրա։

Բաժինների քանակի սահմանափակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Microsoft օպերացիոն համակարգը USB-կոշտ կրիչները համարում է որպես արտաքին կրիչ, և դրա համար դրա վրա դրվում են մեծ սահմանափակումններ՝ կրիչի վրա թույլատրվում է բացել միայն մեկ ֆայլային համակարգ։

Հայտնի Live USB-ների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Slax, Live CD-ի որ հիմնված է Slackware-ի հիման վրա, սկսած 6․0․0 տարբերակից այն ստացավ դիստրիբուտային նոր տարբերակ Live USB-ի ստեղծման համար։
  • MiniOS, Live USB-ը, որը հիմնված է Mandriva-ի հիման վրա (վերջին թարմացումը 2012․05)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Use a Floppy to Boot USB Pendrive Linux | USB Pen Drive Linux». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]