Օպերա (դիտարկիչ)
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ օպերա
Opera 11.50-ը Վիքիպեդիան Windows 7 ՕՀ-ում ցուցադրելիս |
|
| Նախագծումը՝ | Opera Software Inc. |
|---|---|
| Առաջին անգամ լույս տեսավ՝ | Դեկտեմբերի 9,1996 |
| Գրված է՝ | C++ |
| ՕՀ | Կրոսպլատֆորմ |
| Առկա է | 55 լեզվային փաթեթներ |
| Զարգացման կարգավիճակ | գործող |
| Տեսակ | Վեբ բրաուզեր |
| Վեբկայք | www.opera.com |
Օպերան (անգլերեն բնագիր անվամբ՝ Opera) հայտնի ցանցային դիտարկիչ է, որը ստեղծվել է Օպերա Սոֆթվեյր (Opera Software) կազմակերպության կողմից 1994 թվականին: Դիտարկիչը գրված է C++ ծրագրային լեզվով և առանձնանում է իր արագագործությամբ: Ծրագրի յուրահատկությունների շարքում կարելի է դասել նաև Օպերա Թուրբո (Opera Turbo) ռեժիմը, որը հնարավորություն է տալիս զգալիորեն թեթևացնել կայքի պարունակությունը: Այն շատ հարմար է հատկապես ցածր արագությամբ համացանցային կապ ունեցող մարդկանց համար:
[խմբագրել] Տարածվածությունը
Չնայած իր բոլոր յուրահատկություններին, Օպերան զգալիորեն զիջում է իր տարածվածությամբ այլ համացանցային դիտարկիչներին՝ Ինտերնետ Էքսփլորեր, Գուգլ Քրոմ և այլն: Օպերա դիտարկիչը համեմատաբար ավելի տարածված է Եվրոպայում և ԱՊՀ երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում:[1]
[խմբագրել] Մրցանակները
Օպերա համացանցային դիտարկիչը ստացել է բազմաթիվ մրցանակներ մի շարք հեղինակավոր մրցույթներում.
- Վեբվեյր 100 հաղթող, 2009
- Վեբվեյր 100 հաղթող, 2008
- Download.com լավագույն միավոր`5-ից 5
- Web Host Magazine & Buyer’s Guide խմբագիրների ընտրությունը
- PC World լավագույն ծրագիր 2003
- PC World լավագույն ինտերնետ տեստ2003
- Web Attack լավագույն ծրագիր2003
- ZDNet լավագույն ծրագիր 2000
- Tech Cruiser մրցանակ գերազանց լինելու հսմսր 1999