Ազատ բովանդակություն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման |
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիփեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Խնդրում ենք օգնել բարելավել այս հոդվածը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորվածությունը։ |
Ազատ բովանդակությունը կամ ազատ տեղեկությունները ցանկացած այն ֆունկցիոնալ աշխատանքներն են, արվեստի ստեղծագործությունները կամ այլ տիպի ստեղծագործական բովանդակության նյութերը, որոնք չունեն էական օրինական սահմանափակումներ մարդկանց կողմից դրանց ազատ օգտագործման, վերատարածման և այդ գործերի ձևափոխված կամ դրանցից բխող տարբերակների ստեղծման համար: Սա տարբերվում է բաց բովանդակություն կոչված երևույթից այն առումով, որ, ի տարբերություն “բաց” բովանդակության, որի դեպքում հնարավոր է չունենաք այն ձևափոխելու ազատությունը, քանի որ այն պարզապես բաց է, “ազատ” բովանդակությունը կարող եք օգտագործել ազատ կերպով: Ազատ բովանդակությունն ընդգրկում է հանրային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև հեղինակային իրավունքով պաշտպանված այն բոլոր աշխատանքները, որոնց հավաստագրերն ընդունում են և օժանդակում են վերը նշված ազատությունները: Քանի որ օրենքն անխոս կերպով հեղինակային իրավունք ունեցողներին մոնոպոլիստական իշխանություն է տալիս իրենց ստեղծագործությունների հանդեպ, ապա հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակությունը պետք է հստակ կերպով ազատ հայտարարվի, ինչը սովորաբար արվում է տվյալ աշխատանքի հավաստագրի դրույթներին կոնկրետ հղումներ կատարելով կամ դրանց ընտրված հատվածների բացառմամբ: Չնայած այն փաստին, որ հեղինակային իրավունքի ժամկետի սպառման պատճառով հանրային սեփականություն դարձած ստեղծագործությունը համարվում է ազատ, այն կարող է կրկին դառնալ ոչ ազատ` իրենից բխած բոլոր օրինակների հետ միասին, որոնք նույնպես կդառնան ոչ ազատ կամ օրենքից դուրս, եթե փոխվի հեղինակային իրավունքի մասին օրենքը:
Հիմնական հոդվածը` Copyright
Հեղինակային իրավունքի խորհրդանիշը
Բովանդակություն |
[խմբագրել] Օրինականություն
[խմբագրել] Ավանդական հեղինակային իրավունք
Ավանդաբար մեզ հայտնի է, որ հեղինակային իրավունքը օրինական հասկացություն է, որը տվյալ աշխատանքի/ստեղծագործության հեղինակին այդ աշխատանքի տարածման և ցուցադրման վերաբերյալ օրինական իրավունքներ է շնորհում: Բազմաթիվ օրենսդրական մարմիններում սա սահմանափակվում է այն ժամանակային փուլով, որի ավարտից հետո տվյալ աշխատանքը հանրային սեփականության դաշտ է մտնում: հեղինակային իրավունքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում տվյալ աշխատանքը կարող է տարածվել, ցուցադրվել կամ ձևափոխվել միայն վերջինիս տիրոջ համաձայնությամբ, ինչը սովորաբար արվում է հեղինակային իրավունքի հավաստագրի միջոցով: Ազատ բովանդակության տեսանկյունից, հեղինակային իրավունքի ավանդական ձևով օգտագործումը բավականին սահմանափակող երևույթ է մի քանի առումներով: Այն սահմանափակում է հեղինակի կողմից աշխատանքի հասցնումը բոլոր նրանց, ովքեր կարող են կամ ցանկանում են հոնորար վճարել հեղինակին` տվյալ աշխատանքի օգտագործման համար: Երկրորդ` սա հեղինակների միջև պատնեշի զգացողություն է ստեղծում, ինչը սահմանափակում է աշխատանքի ձևափոխումը, օրինակ`մեշափների (տարբեր ստեղծագործությունների միախառնում) կամ այլ նմանատիպ համագործակցային ակցիաների կոնտեքստում:
[խմբագրել] Հանրային սեփականություն
Հանրային սեփականությունը աբստրակտ նյութերի մի շարք է, որոնք ընդհանուր առմամբ համարվում են ինտելեկտուալ սեփականություն, և որոնք որևէ մեկի սեփականությունը չեն հանդիսանում կամ որևէ մեկի ենթակայության տակ չեն: Հանրային սեփականություն հանդիսացող աշխատանքի հեղինակը կամ ինքնակամ լքել է տվյալ աշխատանքի տարածման և օգտագործման իր իրավունքները, կամ ինչ որ պատճառով այլևես իվիճակի չէ դրանցից օգտվել: Այս դեպքում ցանկացած անձ կարող է այդ աշխատանքը մանիպուլիացիայի ենթարկել, տարածել, կամ որևէ այլ կերպ օգտագործել` առանց օրենքի առջև որևէ հետևանքներ կրելու: Իր հեղինակի կողմից հանրային սեփականություն հայտարարված ցանկացած աշխատանք ազատ է օգտագործման համար և կրկնօրինակման առարկա է (copycenter):
[խմբագրել] Քոփիլեֆթ (հեղինակային չիրավունք կամ հեղինակային իրավունքից ազատ կարգավիճակ)
Հիմնական հոդվածը` Քոփիլեֆթ
Քոփիլեֆթը բառախաղի արդյունքում Քոփիրայթ (copyright) բառի ձևափոխումից ստացված բառ է և նկարագրում է որևէ ստեղծագործության կամ դրա ձևափոխված տարբերակների տարածման սահմանափակումների վերացման պրակտիկան`հեղինակային իրավունքի օգտագործմամբ : Քոփիլեֆթի նպատակն է` օգտագործել օրինական շրջանակն ու միջոցները, և իրավունքներ տալ հեղինակ չհանդիսացող կողմերին` օգտագործելու կամ, ինչպես շատ հավատարմագրման ծառայությունների դեպքում է լինում, իվիճակի լինելու դրա հետ որոշակի փոփոխություններ կատարել: Քոփիլեֆթի հավաստագրերն ակնկալում են, որ ցանկացած երկրորդային աշխատություն պետք է տարածվի միևնույն նշված կանոնների հիման վրա, և որ սկզբնական հեղինակային իրավունքի կետերը պետք է պահպանվեն: Քոփիլեֆթի հետ սովորաբար ասոցիացվող խորհրդանիշը պարզապես Քոփիրայթի շորհրդանիշի հակադարձված, հակառակ կողմը նայող տարբերակն է: Ի տարբերություն Քոփիրայթի խորհրդանիշի` Քոփիլեֆթինը ոչ մի հավելյալ օրինական նշում չի կրում:
[խմբագրել] Կիրառություն
Ազատ բովանդակություն տրամադրող նախագծեր կան հետաքրքրության առարկա հանդիսացող տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ` համակարգչային ծրագրերի, ակադեմիական գրականության, ընդհանուր գրականության, երաժշտության, նկարների, տեսանյութերի և ինժեներության: Տեխնոլոգիան նվազեցրել է հրատարակչության գինը և, դրա հետ մեկտեղ, զգալիորեն նվազեցրել է անհատների կամ փոքր խմբերի կողմից լայն տարածման համար նախատեսված արտադրանքի նվազագույն տպաքանակի շեմը: Ազատ գրականություն և մուլտիմեդիա/բազմամեդիա բովանդակություն տրամադրող նախագծերն անհամեմատ ավելի նկատելի են դարձել, ինչով դրանք պարտական են համակարգչային տեխնոլոգիայի զարգացման հետ կապված`նյութերի տարածման հեշտացմանը: Այսպիսի տարածումը չափազանց թանկարժեք կլիներ, եթե չլինեյին այդ տեխնոլոգիական զարգացումները:
[խմբագրել] Մեդիա
Մեդիայում, որ ներառում է տեքստային, ձայնային և տեսա-բովանդակություն, ազատ լիցենզավորման/հավաստագրման այնպիսի սխեմաները, ինչպիսիք են, օրինակ, Քրիեյթիվ Քոմմոնզ-ի (Creative Commons- Ստեղծագործ Ազատ Քաղաքացիներ) թողարկած որոշ սխեմաներ, թույլ տվեցին աշխատանքների իրականացումն իրականացնել օրինական թույլատվությունների հստակ ցանկի ներքո: Քրիեյթիվ Քոմմոնզ-ի տրամադրած ոչ բոլոր հավաստագրերն են լիովին ազատ. դրանց թույլատվությունները կարող են տատանվել աշխատանքների չափազանց ազատական ընդհանուր վերատարածման ու ձևափոխման, և համեմատաբար ավելի սահմանափակող, միայն վերատարածման որոշ արտոնություններով հավաստագրերի միջև: 2008 թվականի փետրվարից Քրիեյթիվ Քոմմոնզ-ի այն հավաստագրերը, որոնք լիովին ազատ են, սկսել են կրել “հաստատված է ազատ մշակութային աշխատանքների համար” անվանանիշը (badge - բեջ): Այն պահոցները (տեղեկությունների, աշխատանքների), որոնք բացառապես ազատ նյութեր են պարունակում, տրամադրում են այնպիսի բովանդակություն, ինչպիսիք են լուսանկարները, կլիպ-արտ-երը, երաժշտությունը և գրականությունը:
[խմբագրել] Ծրագրեր
Ազատ աղբյուրով համակարգչային ծրագրերի տարածմանը նվիրված գործունեությամբ զբաղվող Օփըն Սորս Ինիշիեյթիվ կազմակերպության (Open Source Initiative) լոգոն: Ազատ համակարգչային ծրագրերը, որ հաճախ նաև ազատ աղբյուրով համակարգչային ծրագրեր անվամբ են հայտնի, այժմ դեռևս հասունացող տեխնոլոգիա է, որով խոշոր ձեռնարկությունները փորձում են օգտագործել ազատ ծրագրերը` ծառայություններ ու տեխնոլոգիա տրամադրելու համար, թե վերջնա-օգտագործողներին, թե տեխնիկական սպառողներին: Տարածման հեշտացումը թույլ է տալիս անհամեմատ ավելի լավ մոդուլայնություն ապահովել, ինչի շնորհիվ նաև համեմատաբար փոքր խմբերը հնարավորություն են ստանում նախագծերին մասնակցել ու իրենց ներդրումներն անել: Սա նաև պարզեցնում է համագործակցությունը: Բաց աղբյուրի զարգացման մոդելները դասակարգվել են որպես “հավասարի ճանաչման” միանման համագործակցային խթանող առավելություններ ունեցող, որոնք տիպականացված են ավելի դասական դաշտերով, ինչպիսին է` գիտական հետազոտությունների դաշտը, որում սոցիալական կառուցվածքները այս խթանող մոդելի շնորհիվ ստանում են արտադրանքի նվազող ինքնարժեք: Տրված ծրագրային բաղադրիչում կամայական հետաքրքրության առարկան, “հավասարը-հավասարին” տարածման մեթոդների օգտագործման դեպքում, ծրագրերի տարածման ծախսերը կարող են նվազագույնի հասցվել` դրանք զարգացողների ուսերից թոթափելով ինֆրակառուցվածքների մասին հոգալու բեռը: Քանի որ տարածման ռեսուրսները միաժամանակ տրամադրվում են նաև սպառողների կողմից, ծրագրերի տարածման այս մոդելները մասշտաբայնորեն չափելի են, այսինքն`նշված մեթոդը կիրառելի է, անկախ սպառողների քանակից: Որոշ դեպքերում, ազատ ծրագրերի մատակարարները կարող են դիմել “հավասարը-հավասարին” տեխնոլոգիայի օգտագործմանը, որպես տարածման մեթոդ:
[խմբագրել] Նախագծումը և տեխնոլոգիան
Ազատ բովանդակության սկզբունքները թարգմանվել են/փոխանցվել են այնպիսի դաշտեր, ինչպիսին է ինժեներական դաշտը, որտեղ ծրագրման և նախագծման գիտելիքները հեշտությամբ կարող են համակիրառվել և կրկնօրինակվել` նախագծերի զարգացման հետ կապված հավելյալ ծախսերը նվազեցնելու նպատակով: Բաց ծրագրման սկզբունքները կարող են կիրառվել նախագծման և տեխնոլոգիական նշանակություններով` բջջային հեռախոսների, փոքրաչափ արտադրությունների, ավտոմատական արդյունաբերության և նույնիսկ գյուղատնտեսության ոլորտներում: Այնպիսի տեխնոլոգիաները, ինչպիսին է առաքված արտադրությունը, կարող են հնարավորություն ստեղծալ համակարգիչներով աջակցվող արտադրության և համակարգիչներով աջակցվող ծրագրման տեխնիկաների համար` զարգացնել նոր սարքերի ստեղծման, կամ արդեն գոյություն ունեցողների նորոգման փոքրածավալ արտադրություններ: Արագ արտադրության տեխնոլոգիաները հիմք են ստեղծում ասպիսի զարգացումների համար, որոնք տեխնոլոգիայի վերջնա-օգտագործողներին հնարավորություն են տալիս նախապես գույություն ունեցած կոնցեպտուալ մոդելներից ստեղծել սարքեր` տեղեկությունները ֆիզիկական օբյեկտների փոխակերպող ծրագրեր և արտադրող սարքավորումներ օգտագործելով:
[խմբագրել] Ակադեմիա
Բաց հասանելիության լոգոն, որ նախապես ստեղծվել էր Գիտության հանրային Գրադարանի կողմից: Ակադեմիական աշխատանքում ազատ աշխատանքները դեռևս փակ ֆենոմեն են, ինչով դրանք պարտական են գործակիցների ամբողջական և որակյալ քննման պրոցեսը սկսելու հետ կապված դժվարություններին: Սակայն, ի հեճուկս վերը նշվածին, հեղինակները բաց հասանելիությամբ հրատարակչությունը տեսնում են`որպես իրենց լսարանը մեծացնելու մեթոդ, ինչով լսարանին հասանելի են դառնում իրենց աշխատանքները և հրատարակություններն ավելի մեծ ազդեցություն կարող են ունենալ: Չնայած բոլոր դժվարություններին, այնպիսի խմբերը, օնչպիսին է, օրինակ, Փաբլիք Լայբրըրի Ըֆ Սայընս-ը (Public Library Of Science – Գիտության Հանրային Գրադարան), դեռ շարունակում են ազատ աշխատանքների քննման և հրատարակման համար հնարավորություններ տրամադրել, և որոշ համալսարաններ, ինչպես օրինակ Մասաչուսեթսի Տեխնոլոգիայի Ինստիտուտը (MIT -Էմ-Այ-Թի), որդեգրել են բաց հասանելիությամբ հրատարակումը որպես անխոս ռեժիմ: Ավանդական պարբերականներում էլ երբեմն կիրառվել են այնպիսի այլընտրանքային հրատարակություններ, ինչպիսիք են ուշացած ազատ պարբերականները կամ ազատ հասանելիությամբ հրատարակվող վճարովի հետազոտական պարբերականները: Որոշ ֆինանսավորող գործակալություններ իրենց դրամաշնորհների շրջանակներում պահանջում են, որպեսզի ակադեմիական աշխատանքը հրատարակվի որպես հանրային սեփականություն: Բաց հասանելիությամբ հրատարակչությունն արդեն սկսել է դիտարկվել որպես հետազոտությունների ընթացքում տեղեկությունների վերադարձման հետ կապված ծախսերի նվազեցման մեթոդ, քանի որ համալսարանները, որպես կանոն, վճարում են ավանդական կերպով հրատարակված նյութերի հասանելիության համար: Ուսուցողական նպատակներով որոշ համալսարաններ տրամադրում են ազատ հասանելի կուրսային նյութեր, ինչպես օրինակ` դասախոսությունների հակիրճ նշումներ, տեսանյութեր և ինքնուսույցներ: Այս նյութերը լայն հասարակայնությանն են մատուցվում համացանցային ռեսուրսների միջոցով: Այսօրինակ ռեսուրսների հրատարակումը կարող է լինել կամ որևէ համա-ինստիտուցիոնալ պաշտոնական ծրագրի միջոցով, կամ այլընտրանքային կերպով` անհատ ակադեմիկոսների կամ ակադեմիական բաժինների կողմից ոչ պաշտոնական այլընտրանքային նյութերի տրամադրման միջոցով: