Սթիվ Ջոբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվ Ջոբս
Steve Jobs WWDC07.jpg
Էփլ, նախագահ
ԱԱՀ՝ Ստիվ Պոլ Ջոբս
Ծննդյան օր՝ 1955 փետրվար 24
Ծննդավայր՝ Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ [1]
Վախճանի օր՝ հոկտեմբերի 5, 2011 (56 տարեկան)
Վախճանի վայր՝ Պալո Ալտո, Կալիֆորնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Հպատակություն՝ ԱՄՆ
Ազգություն ծնվել է ամերիկացի և սիրիացի զույգից,

այնուհետև նրան որդեգրվել է ամերիկացի ու հայի զույգը

Կրոն Բուդդայականություն[3]
Ամուսին՝ Լաուրին Պաուլա Ջոբս
Ծնողներ՝ Փոլ Ջոբս և Կլարա Ջոբս(Հակոբյան)
Կենսաբանական՝

Աբդուլֆատտահ Ջոն Ջանդալի և Ջոաննա Շիբլ
(ավելի ուշ Սիմփսոն)

Երեխաներ՝ 4
Կայք՝ Սթիվ Ջոբս

Սթիվեն Փոլ Ջոբս, ավելի ճանաչված է, որպես Սթիվ Ջոբս (Steven Paul Jobs, Steve Jobs; 1955 փետրվար 24 - 2011 հոկտեմբերի 5), ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ (Apple) կորպորացիայի հիմնադիրն էր և գլխավոր տնօրենը։ Ջոբսը նաև հանդիսանում էր Պիքսար ստուդիայի տնօրենը։

1970-ականներին Սթիվ Վոզնյակի հետ համատեղ ստեղծեցին առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը: 1980-ականների սկզբի տարիներին Ջոբսը այն եզակի մարդկանց թվին էր դասվում, որ ուշադրություն էին դարձնում համակարգչի գրաֆիկական ինտերֆեյսի և մկնիկի կոմերցիոն պոտենցիալին։ Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում 1985 թվականին Ջոբսը հեռացավ Apple-ից և հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը, որը մասնագիտանում էր բիզնեսի և բարձրագույն կրթության շուկայում: 1997 թվականին Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple, դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ։ Ըստ «Fortune» ամսագրի Սթիվ Ջոբսը ճանաչվեց որպես 2007 թվականի ամենաազդեցիկ գործարար և մտավ 2009 թվականի «թոփ-մենեջերների» ցուցակի մեջ։

1986 թվականին Սթիվը գնեց Lucasfilm-ից The Graphics Group ստուդիան, որը հետագայում վերանվանվեց Pixar. Նա հանդիսանում էր «Ուոլտ Դիսնեյի» տնօրենների խորհրդի անդամ։

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Մանկությունը և պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի և Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան։

Դպրոցում հետաքրքրվել է էլեկտրոնիկայով, ծանոթացել Սթիվ Վոզնյակի հետ, որը դառնում է նրա գործընկերը՝ Apple ընկերությունում: Նրանց առաջին համատեղ աշխատանքը նման էր հակերության, դա Բլյու բոքս-ն էր (անգլերենից՝ Կապույտ արկղիկ- սարք, որը թույլ էր տալիս կատարել անվճար զանգեր հեռավոր տարածքներ։ Հետագայում, ըստ լեգենդի նրանք զբաղվում էին դրա վաճառքով՝ Բերքլիում ուսման ժամանակ)։

1970-ականներ [խմբագրել]

1972-ին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Սթիվը ընդունվեց Պորտլենդի «Ռիդա» քոլեջ (Օրեգոն նահանգ). Առաջին սեմեստրից հետո նա դուրս մնաց, բայց մնաց այդ քաղաքում: Սթիվը գնում էր կալիգրաֆիայի կուրսերի, որը հետագայում օգնեց նրան Մակ ՕՍ համակարգի ստեղծման ժամանակ: Հետագայում նա տեղավորվեց աշխատանքի Աթարի ընկերությունում։

Էփլի սկիզբ [խմբագրել]

Սթիվեն Ջոբսը և Սթիվեն Վոզնյակը դարձան Էփլ ընկերության հիմնադիրներ։ Հիմնական նորարարությունների հեղինակը Սթիվեն Վոզնյակն էր, իսկ Ջոբսը զբաղվում էր շուկայով։

Համարվում է, որ Ջոբսը համոզեց Վոզնյակին ստեղծել միկրոհամակարգչի սխեման, որը զարգացման նոր ալիք հաղորդեց անձնական համակարգիչների շուկային։ Առաջին անձնական համակարգիչը, որը նրանք ներկայացրին Apple 1-ն էր, որը վաճառվեց 666 դոլար 66 ցենտով։ Որից հետո ստեղծվեց Apple 2-ը։ Այս երկու համակարգիչները Apple ընկերությանը դարձրին համակարգիչների շուկայի առանցքային դերակատարի։ 1980 թվականի դեկտեմբերին առաջին անգամ վաճառվեցին ընկերության ակցիաները, որը դարձրեց Սթիվ Ջոբսին մուլտիմիլիոներ։

Ծանոթագրություններ [խմբագրել]