Դևիդ Քեմերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Քեմերոն
David Cameron
Դևիդ Քեմերոն
(75-րդ) Մեծ Բրիտանիայի վարչապետ
 11 Մայիսի 2010
Նախորդող Գորդոն Բրաուն
 
Ծննդյան օր հոկտեմբերի 9, 1966 (1966-10-09) (47 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Դևիդ Ուիլյամ Դոնալդ Քեմերոն (անգլ.՝ David William Donald Cameron; ծնվել է 1966թ. հոկտեմբերի 9), բրիտանացի քաղաքական գործիչ, պահպանողական կուսակցության առաջնորդ, Մեծ Բրիտանիայի վարչապետ 2010թ. մայիսի 11-ից (ղեկավարում է պահպանողականների և լիբերալ-դեմոկրատների կոալիցիոն կառավարությունը)։ Միացյալ Թագավորության վերջին 200 տարիների ամենաերիտասարդ և թվով 75-րդ վարչապետն է։

Ծնվել է 1966թ. հոկտեմբերի 9-ին Լոնդոնում։ Ավարտել է Իթոնի քոլեջը, ապա Օքսֆորդի համալսարանը՝ ուսումնասիրելով քաղաքագիտություն, փիլիսոփայություն և տնտեսագիտություն։ Աշխատել է Պահպանողական կուսակցության հետազոտական բաժնում՝ միաժամանակ զբաղվելով 1990-1997 թթ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոն Մեյջորի ելույթների պատրաստմամբ և տնտեսական հարցերով։ 1993 թվականից աշխատել է ներքին գործերի նախարարությունում։ 1997թ. մասնակցել է Մեծ Բրիտանիայի պառլամենտական ընտրություններին՝ չհասնելով հաջողության։ 2001թ. ընտրվել է Համայնքների պալատի անդամ, 2005թ.՝ Պահպանողական կուսակցության առաջնորդ։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Աղբյուրներ[խմբագրել]