Ջոն Մեյջոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
John Major, October 2007.jpg

Ջոն Մեյջոր (անգլ.՝ John Major; 1943թ. մարտի 29 , Քարշելթոն), բրիտանացի քաղաքական գործիչ. Մեծ Բրիտանիայի վարչապետ 1990 թվականից առ 1997թ.: Պահպանողական կուսակցության առաջնորդ, որի ղեկավարությամբ պահպանողականները հաղթել են 1992թ. խարհրդարանական ընտրություններում:

1997թ. ընտրություններում պարտություն կրելուց հետո Մեյջորին վարչապետի պաշտոնում փոխարինել է լեյբորիստ Թոնի Բլեերը, իսկ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում` Ուիլյամ Հեյգը:

Ջոն Մեյջորը ծնվել է 1943թ. Լոնդոնում։ Բարձրագույն հեռակա կրթություն է ստացել Ռութլիշի քերականության դպրոցում (Rutlish Grammar School): Մոտ երկու տասնամյակ աշխատել է բանկային ոլորտում։ Քաղաքականությամբ սկսել է զբաղվել դեռ երիտասարդ հասակից՝ լինելով Պահպանողական կուսակցության երիտասարդական թևի ակտիվ անդամ։

1979թ. ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր։ 1981-ից եղել է պառլամենտի քարտուղար, ապա կուսակցության պառլամենտական կազմակերպիչ՝ սկսած 1983-ից։ 1985-86 թթ. Մեյջորը եղել է սոցիալական հարցերով փոխնախարար։ 1987թ. նշանակվել է ֆինանսների փոխնախարար, իսկ 1989թ.՝ արտգործնախարար՝ զբաղեցնելով այդ պաշտոնը ընդամենը երեք ամիս, որից հետո նշանակվել է ֆինանսների նախարար։ 1990թ. աշնանը ընտրվել է Պահպանողական կուսակցության առաջնորդ և նույն թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել վարչապետ (մինչև 1997թ.)։