Թոնի Բլեեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
TonyBlairBasra.JPG

Թոնի Բլեեր (լրիվ անունը անգլ.՝ Anthony Charles Lynton BlairԷնթոնի Չարլզ Լինթոն Բլեեր, ծնվ. 1953թ. մայիսի 6), բրիտանական քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի թվով 73-րդ վարչապետ 1997թ-ից առ 2007թ., Լեյբորիստական կուսակցության առաջնորդ:

Ծնվել է 1953թ. Էդինբուրգում։ Ավարտել է՝ Էդինբուրգի և Օքսֆորդի քոլեջները՝ իրավունքի գծով։ Ուսման տարիներին անդամագրվել է Լեյբորիստական կուսակցությանը։ Ուսումը քոլեջում ավարտելուց հետո Բլեերը մեկնել է Փարիզ, որտեղ շուրջ մեկ տարի աշխատել է որպես բարմեն։ 1975թ. ավարտել է Օքսֆորդի համալսարանը, որից հետո նույն համալսարանում սկսել է դասավանդել իրավունք, այնուհետև աշխատել է որպես փաստաբան։ Զբաղվել է նաև լրագրությամբ՝ 1987-1988 թթ. բրիտանական The Times պարբերականում վարելով սեփական սյունակը։ 1992թ. ընտրվել է Լեյբորիստական կուսակցության գործադիր հանձնաժողովի անդամ, իսկ 1994թ. հուլիսին 41 տարեկանում դարձել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդը։