Մարկ Ցուկերբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Ցուկերբերգ
Mark Zuckerberg at the 37th G8 Summit in Deauville 018 v1.jpg
Մարկ Ցուկերբերգը 2011թ.-ին
Բնագիր
ԱԱՀ՝
Mark Zuckerberg
Ծննդյան օր՝ Մայիսի 14, 1984թ.
Ծննդավայր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու-Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Աշխատանք՝ գլխավոր տնօրեն Facebook-ում
Կարողություն՝ 31.6 մլրդ. ԱՄՆ դոլար

Մարկ Էլիոտ Ցուկերբերգը (անգլ.՝ Mark Elliot Zuckerberg, [zʌkə'bə:ɡ][1] ամերիկացի ծրագրավորող է։ Նա 2004թ. հիմնադրված Ֆեյսբուք սոցիալական ցանցի համահիմնադիրներից է և դրա գլխավոր տնօրենը։ Կարողությունը՝ 31.6 մլրդ ԱՄՆ դոլար։

Պարգևներ[խմբագրել]

2010 թվականին Times ամսագրի կողմից ճանաչվել է տարվա մարդ։

Կյանքը[խմբագրել]

Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թվականի մայիսի 14-ին ԱՄՆ-ում բժիշկների ընտանիքում։Մարկի մանկությունն անցնում էր սովորական մինչև այն պահը, երբ նրա համար համակարգիչ գնեցին։ Այդ ժամանակ նա 10-12 տարեկան էր։ Նա իրեն շատ մեծ էր զգում և սկզբնական ժամանակ գրեթե հեռու չէր գնում նոր խաղալիքից։ Մի քանի ամիս անց նա որոշում է ինչ-որ օգտակար բան սովորել և սկսում է խելացի գրքեր կարդալ և ծրագրավորում ուսումնասիրել։ Ծրագրավորական գիտելիքները Մարկն արագորեն ընկալում է, և դեռևս ավագ դպրոցում մի քանի համակարգչային ծրագիր է գրում։ Սակայն դրանք շատ անմեղ բաներ էին։ Ինքը Մարկը խոստովանում է, որ նպատակ չուներ որևէ գլոբալ բան ստեղծել։ Մարկն Մարկ Ցուկերբերգընդունվում է Հարվարդ։ Դեռ ուսանողական տարիներին Մարկն առանձնանում էր իր յուրահատուկ վարքով։ Օրինակ նա մերժել էր Microsoft ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկը միայն այն պատճառով, որ հանդիպումը նշանակված էր առավոտյան ժամը 8-ին։ «Այդ ժամանակ ես քնած եմ», -ասել էր նա։ Մի անգամ էլ նա հետաձգել էր Yahoo ընկերությա հետ բանակցությունները, քանի որ դրանք նշանակված էին հանգստյան օրերին, թեև խոսքը գնում էր միլիարդավոր դոլարների մասին։ Հարվարդում Ցուկերբերգը, որքան էլ տարօրինակ է, Մարկն ուսումնասիրում էր ոչ թե համակարգչային գիտելիքներ, այլ հոգեբանություն, թեև համակարգչային տեխնիկայի դասերի հաճախում էր։ Թերևս մարդկային հոգեբանության գիտելիքներն էլ կարևոր նշանակություն են ունենում Facebook-ի կերտման պատմության մեջ։ Չնայած մինչև հիմա պարզ չի, թե արդյոք Facebook-ի գաղափարը Մարկին է պատկանում, թե նրա ընկերներին։ 2003 թվականն էր։ Մարկն ու իր համակուրսեցիները աշխատում էին ConnectU նախագծի վրա, որն իրենից ներկայացնում էր այն, ինչ մենք հիմա սոցիալական ցանց ենք կոչում։ Այն նախատեսված էր ուսանողների համար։ Պլանները լուրջ էին, անգամ բիզնես-պլան կար, իսկ եկամուտ նախատեսվում էր ստանալ գովազդից։ Ի դեպ դրանից ամիսներ առաջ Մարկը Հարվարդի ցանցում օնլայն քվեարկություն էր կազմակերպել` ուսանողներին առաջարկելով երկու աղջիկների նկարներից ընտրելով լավագույնին։ Նախագիծն այնքան հաջողված էր, որ մի քանի ժամ անց սերվերն անջատվեց։ Եվ ահա Մարկը զբաղվում էր ConnectU-ով։ Այդ նախագծի հեղինակները` Կամերոն եղբայրներն ու Դիվի Նարենդան կարևոր էին համարում, որ այն ժամանակին պատրաստ լինի։ Մարկը հավաստիացնում է նրանց, որ ամեն ինչ պատրաստ կլինի, սակայն դրա փոխարեն գրանցում է TheFacebook.com դոմենը։ Հետաքրքիր է, որ մինչև վերջին պահը տղաները գիտեին, թե Մարկն աշխատում է ConnectU-ի վրա և տեղյակ չէին, թե ինչ է կատարվում իրենց մեջքի հետևում։ Միայն մեկ ամիս անց` 2004 թվականին փետրվարի 4-ին, երբ մեկնարկեց thefacebook. com-ը, որ ամբողջությամբ կրկնում էր ConnectU-ի գաղափարները, նրանք հասկացան, թե ինչ է կատարվել։ Նրանք միանգամից վարձեցին այլ ծրագրավորողների, սակայն ուշացան։ Արդեն գոյություն ուներ մեծն և սարսափելի Facebook-ը։

Zuckerberg meets Obama.jpg

Սկզբնական շրջանում thefacebook.com-ը միայն Հարվարդի համար էր և միայն ամիսներ անց այն ընդարձակվեց մինչև երկրի բոլոր համալսարաններ։ 2006 թվականին Facebook-ը հասանելի էր ողջ աշխարհի համար։ Իսկ հետո եկան միլիոնները։ Երկրաչափական պրոգրեսիայով աճում էր ինչպես օգտատերերի, այնպես էլ միլիոնների թիվը։ Facebook-ն արդեն երկար տարիներ ամերիկյան կայքերի շարքում ամենամեծ հաճախելությունն ունեցող կայքն է։ Կայքը թարգմանված է 15 լեզուներով` ներառյալ հայերենը։ Օգտագործելով մարդու շփվելու կարիքը, Մարկ Ցուկերբերգը բառիս բուն իմաստով դարձավ միլիարդատեր։ 2010 թվականին Forbes ամսագիրը Մարկ Ցուկերբերգին ճանաչում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում։ Նրա կարողությունն այդ ժամանակ կազմում էր 4, 000, 000, 000 ԱՄՆ դոլար։ ԱՄՆ ամենահարուստ 400 մարդկանց ցուցակում, որ կազմվել էր 2011 թվականին, Ցուկերբերգն արդեն 14-րդ տեղում էր` 17, 5 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ։ Այս պահին նրա կարողությունը գնահատվում է մոտ 31.6 միլիարդ ԱՄՆ դոլար։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Անգլերեն արտասանությունը (Forvo, YouTube)