Լի Ջեյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Ջեյոն
կորեերեն՝ 이재용
Դիմանկար
Ծնվել էհունիսի 23, 1968(1968-06-23) (55 տարեկան)
ԾննդավայրՅոնսանգ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա[1]
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
ԿրթությունՍեուլի ազգային համալսարան, Կեյոյի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց և Kyungbock High School?
Մասնագիտությունգործարար և գործարանատեր
ԱմուսինIm Se-ryeong?
Ծնողներհայր՝ Լի Գոնհի, մայր՝ Hong Ra-hee?
Զբաղեցրած պաշտոններChairman of Samsung Group?
ԵրեխաներLee Won-ju? և Lee Ji-ho?
 Lee Jae-yong Վիքիպահեստում

Լի Ջեյոն (հանգըլ՝ 이재용, հունիսի 23, 1968(1968-06-23), Յոնսանգ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա[1]), հարավկորեացի բիզնես մագնատ, Սամսունգ Էլեկտրոնիքսի փոխնախագահ։ Սամսունգի նախագահի՝ Լի Գոնհիի որդին է և համարվում է հոր իրավահաջորդը։ Հարավկորեական մամուլի կողմից անվանվում է «Սամսունգի թագաժառանգ», խոսում է անգլերեն և ճապոներեն[2]։ Լիի հարստությունը գնահատվում է 7.9 մլրդ ԱՄՆ դոլար՝ նրան դարձնելով Հարավային Կորեայի ամենահարուստ 3-րդ մարդը[3]։

2014 թվականին Ֆորբս ամսագրի կողմից Լին ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ 35-րդ անձը, ինչպես նաև հոր հետ՝ ամենաազդեցիկ կորեացիները[4]։ 2017 թվականի օգոստոսի 27-ին Լի Ջեյոնը կաշառակերության մեղադրանքով դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման[5]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին սովորել է Սեուլի ազգային համալսարանում և Արևելյան Ասիայի պատմության ոլորտում ստացել բակալավրի աստիճան[6], այնուհետև Կեոյի համալսարանում բիզնեսի կառավարման ոլորտում ստացել է մագիստրոսի աստիճան։ Սովորել է նաև Հարվարդի բիզնես դպրոցում՝ նպատակ ունենալով ստանալ բիզնեսի կառավարման դոկտորի աստիճան՝ կենտրոնանալով էլեկտրոնային առևտրի վրա, սակայն աստիճանը չի ստացել[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին հազվադեպ է հայտնվում հասարակության առջև և խուսափում է հասարակայնությունից։ Իմ Սերիունի հետ ունեն 2 երեխա, ումից բաժանվել է 2009 թվականին[3][6]։ Լին հետաքրքրվում է գոլֆով և ձիարշավով[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Լի Ջեյոն
  2. All Eyes Are On Samsung's 'Crown Prince'
  3. 3,0 3,1 3,2 #33 Jay Y. Lee
  4. The World's Most Powerful People
  5. McCurry, Justin (2017 թ․ օգոստոսի 25). «Samsung heir sentenced to five years in jail after corruption conviction». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Jay Lee, Samsung's unassuming heir apparent». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]