Ալի ալ-Նաիմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի ալ-Նաիմի
արաբ․՝ علي بن إبراهيم النعيمي‎‎
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2, 1935(1935-01-02)[1] (89 տարեկան)
ԾննդավայրԶահրան, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա[1]
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԼիհայ համալսարան և Սթենֆորդի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՍաուդի Արամկո և Minister of Petroleum and Mineral Resources?
Պարգևներ և
մրցանակներ

Ալի ալ-Նաիմի (արաբ․՝ علي بن إبراهيم النعيمي‎‎‎, հունվարի 2, 1935(1935-01-02)[1], Զահրան, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա[1]), Սաուդյան Արաբիայի նավթամթերքի և հանքային ռեսուրսների նախարար[3]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիմին ծնվել է 1935 թվականին Արևելյան պրովինցիայի ար-Ռակահ բնակավայրում[4]։ 1947 թվականին միացել է Saudi Aramco կազմակերպությանը, որի ծրագրերի շրջանակներում սովորել է Բեյրութի միջազգային քոլեջում և Բեյրութի ամերիկյան համալսարանում[5]։ Այնուհետև ընդունվել է ԱՄՆ-ի Լիհայ համալսարան։ 1962 թվականին ստանում է երկրագիտության բակալավրի աստիճան[6][7], այնուհետև Ստենֆորդի համալսարանում ստանում է տնտեսական երկրագիտության և հիդրոլոգիայի մագիստրոսի աստիճան[6][7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելուց հետո Նաիմին կրկին միացավ Aramco-ին 1957 թվականին։ 1969 թվականին դարձավ Abqaiq արտադրության բաժնի համակարգողը[6]։ 1972-1975 թվականներին դարձել է տնօրենի օգնականը, այնուհետև Հյուսիսային պրովինցիայի արտադրական բաժնի ղեկավարը։ 1975 թվականին դարձավ փոխնախագահ՝ արտադրական գծով։ 1978 թվականին նշանակվեց փոխնախագահ՝ նավթամթերքի գծով[6]։ Ալ-Նաիմին 1980 թվականին ընտրվեց կազմակերպության խորհրդի անդամ և 1981 թվականին զբաղեցրեց նավթի և գազի գծով գործադիր փոխնախագահի պաշտոնը[6]։ 1983 թվականին նշանակվեց Saudi Aramco-ի նախագահը՝ դառնալով առաջին սաուդյան արաբը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը։

1995 թվականի օգոստոսի 2-ին դառնում է նավթամթերքի և հանքային ռեսուրսների նախարարը՝ փոխարինելով Հիշամ Նազերին[5][6][8]։

2010 թվականի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի Նավթամթերքի գերագույն խորհուրդը՝ ի դեմս Աբդուլլահ արքայի, խնդրեց Նաիմին նշանակել իրեն փոխարինողին՝ նավթի նախարարի պաշտոնում[9]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիմին 2008 թվականին Թայմ ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[7]։ 2011 թվականին Բլումբերգ Մարքեթս ամսագրի կողմից ներառվել է 50 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.worldfinance.com/profile/farewell-to-ali-al-naimi-the-king-of-oil — 2016.
  2. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.)中华人民共和国教育部.
  3. «Minister of Petroleum and Mineral Resources - Saudi Arabia Information». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  4. «Ali Ibrahim Al Na'imi». APS Review Oil Market Trends. 2011 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  5. 5,0 5,1 «Ali bin Ibrahim Al Naimi». SAGIA. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Minister of Petroleum and Mineral Resources». SAMIRAD. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Saudi Minister of Petroleum and Mineral Resources Ali Al Naimi to speak at commencement». Lehigh University. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  8. Eur (2002 թ․ նոյեմբերի 22). The Middle East and North Africa 2003. Taylor & Francis. էջ 950. ISBN 978-1-85743-132-2. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  9. «Saudi considers Naimi's successor as oil minister». Reuters. 2010 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
  10. «The 50 Most Influential People in Global Finance». Bloomberg. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.