Բեյրութի ամերիկյան համալսարան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Բեյրութի ամերիկյան համալսարան | |
|---|---|
| Հապավում | AUB |
| Միջազգային անվանում | American University of Beirut |
| Հիմնադրում | 1866 |
| Տնօրեն | Պիտեր Ֆ. Դորման |
| Ուսանողներ | 7,572 (2008–09) |
| Տեղագրություն | |
| Կայք | http://www.aub.edu.lb |
Բեյրութի ամերիկյան համալսարան (AUB), բարձրագույն ուսումնական հաստատություն Բեյրութում, Լիբանան: Այն հիմնադրվել է որպես Սիրիայի բողոքական քոլեջ ամերիկյան միսիոներների Դանիել Բլյսի և Անրի Հարիս Ջեսափի կողմից 1866 թ.: Վերանվանվել է Բեյրութի ամերիկյան համալսարան 1920 թ. նոյեմբերի 18-ին: Համալսարանը հայտնի է նաև իր կրճատ անվանմամբ AUB: Չնայած ուսանողները հիմնականում Լիբանանից, նրանց շուրջ մեկ հինգերորդը նախքան համալսարան ընդունվելը ուսանել է Լիբանանից դուրս: Համալսարանում դասավանդման լեզուն անգլերենն է: